Լրահոս

29.10.2009 17:26


Տիգրան Քոչարյան. «Հիմա մերոնք չեն կարողանում շատ ուժեղ հակազդել, քանի որ պետական մակարդակով խուսափում են Թուրքիային վախեցնելուց»

-Ադրբեջանի հետ կապված՝ Հայաստանն այսօր հարաբերական հաջողության է հասել, քանի որ սովորել ենք ֆիլտրել ինֆորմացիան, հասկանալ՝ որն է պետք, որը՝ ոչ, իսկ նախկինում ուղղակի «copy-paste» էին անում ադրբեջանցու ասածն ու դնում, չէին էլ մտածում, որ ադրբեջանցիները հատուկ հայկական շուկայի վրա են աշխատում,- «7օր»-ի հետ զրույցում ասել է բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ)։

Նա նշել է, որ ներկայումս նույն իրավիճակում ենք գտնվում Թուրքիայի հետ, քանի որ «այսօր ինֆորմացիայի պակաս կա, իսկ պետական օղակներով մի տեսակ այլ ինֆորմացիա է տրամադրվում».

-Մարդիկ ստիպված են մտնել «Zaman», «Hurriet», «Sabah» և այլն։ Հիմա արդեն թուրքերն են նույն կերպ գործում։ Տեսնելով, որ սպառման շուկա կա՝ նրանք ինչ ուզում, անում են։ Ինֆորմացիա, սադրանքներ են գրում, սխալ, խեղաթյուրված տեղեկություն տալիս և այլն։ Հիմա մերոնք չեն կարողանում շատ ուժեղ հակազդել, քանի որ պետական մակարդակով խուսափում են Թուրքիային վախեցնելուց, որ հանկարծ արձանագրությունները չստորագրելու հիմք չլինի։

Տ. Քոչարյանը տեղեկացրել է նաև, որ այսօր բլոգներում շատ ակտիվ քննարկվում են նաև Հեյդար Ջեմալի արտահայտությունները, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է լուծարվի, ինչպես Իսրայելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը