Կյանքում առաջին անգամ 1 ժամ 20 րոպե տեւողությամբ ֆիլմը դիտեցի ...4 ժամում: Կարճ ասած՝ ցեղասպանվեցի:
Ստիպված էի հաճախ դադար տալ, որ կարողանամ «մարսել» նախորդ կադրերը: Այդ պատճառով էլ «1915» ֆիլմի դիտումը տեւեց 4 ժամ: Իսկ հաճախակի ընդհատումների պատճառը ահավոր մառազմն էր: Բայց ուզում էի ֆիլմը մինչեւ վերջ դիտել, որպեսզի համոզմունքս վերջնական լիներ:
Այո՛, «1915»-ը հակակինո է:
Դերասանների հանդեպ կարեկցանքս ահավոր մեծ է, քանզի սցենարի ու ֆիլմի հեղինակները նրանց պարզապես կեղեքել են՝ ստիպելով խաղալ կեղծ կերպարներ, գործել կեղծ իրավիճակներում, սուտ հրապարակախոսական բնույթի երկխոսություններով ձանձրացնել հանդիսատեսին:
Խեղճ դերակատարներն ասես հոգեկան հիվանդներ լինեն, քանի որ սցենարի հեղինակները արժանահավատ կերպարներ չեն ստեղծել:
Ընդհանրապես, սցենարական հիմքը խախուտ է, իսկ ռեժիսորական լուծումները (եթե այդպիսիք կան)՝ խղճուկ ու պարզունակ:
Դերասաններին խցկել են թատրոնի պատերի մեջ ու «ֆիլմ» են նկարել այն մասին, թե ինչպես թուրք գնդապետը փրկեց հայ կնոջը:
Ու այս ամենը ցուցադրվում է դեպրեսիվ, ստրեսային, կիսադետեկտիվ դրսեւորումերով, ժողթատրոնի մակարդակի տվայտանքներով հագեցած տեսարաններ սարքելու միջոցով:
Ֆիլմի «մեսիջն» էլ հայերի ու թուրքերի հաշտեցումն է:
Ինչ ասեմ... Սա կինո չէ, անգամ չես կարող ասել, թե հաջողված չէ... Ուղղակի, մղձավանջ է:
Ֆիլմը չեն փրկում անգամ տաղանդավոր դերասան Սիմոն Աբգարյանի ներկայությունը եւ Սերժ Թանկյանի երաժշտությունը:
Ի դեպ, «1915»-ի ռեժիսորը ֆիլմում օգտագործել է նաեւ հոր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայնը (նրա միտինգային ելույթից մի նախադասություն), ինչպես նաև ֆիլմի հատվածներից մեկում ներգրավել է նաև մորը՝ թատրոն եկած հանդիսատեսներից մեկի դերում։
Կարին Հովհաննիսյանը համակրելի եւ խելացի երիտասարդ է, բայց դա շա՜տ քիչ է ֆիլմ նկարելու համար...
ԱՆՏԻԿԻՆՈ

Կիմա Եղիազարյան