Լրահոս

29.10.2009 16:42


ՀՊՃՀ-ն և Օրանժ Արմենիան ստորագրեցին հուշագիր

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ) և Օրանժ Արմենիան ստորագրեցին հուշագիր կրթության, մասնագետների փոխանակման և այլ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության մասին:

Համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի և Օրանժ Արմենիայի միջև համագործակցությունը սկսվել էր դեռ մի քանի ամիս առաջ: Համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ու Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հայտնեցին իրենց վստահությունն այս նախագծի հետագա հաջողության նկատմամբ, որը կապահովի մշտական կապը Orange-ի մասնագետների և համալսարանի ուսանողների ու դասախոսների միջև:

Հուշագրով մասնավորապես կիրականացվեն համատեղ գիտահետազոտական ծրագրեր Orange-ի և ՀՊՃՀ-ի մասնագետների մասնակցությամբ, կկազմակերպվեն մասնագիտական դասընթացներ Orange-ի առաջատար մասնագետների կողմից, առավել աչքի ընկած ուսանողները կկարողանան անցնել պրակտիկան Orange-ում և այլն: 

Այս խորագրի վերջին նյութերը