Հոգլանդ. «ԱՄՆ–ը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ»
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ռիչարդ Հոգլանդի խոսքերով՝ ԱՄՆ–ը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ Արևմուտք-Արևելք առևտրային կապերն ամրապնդելու համար։
Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Եվրամիության, Չինաստանի, Հնդկաստանի և Կենտրոնական Ասիայի հետ:
«Սակայն մենք մտածում ենք նաև այլ ուղիների մասին, որոնք կզարգացնեն Արևելքի և Արևմուտքի միջև համագործակցությունը: Այդ կապակցությամբ մենք համագործակցել ենք Կենտրոնական Ասիայի երկրների, Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի հետ՝ բեռնափոխադրումներ կատարելու դեպի Աֆղանստան այնտեղից էլ՝ Եվրոպա»,- նշել է Հոգլանդը՝ հավելելով, որ այս պահին ԱՄՆ–ն աշխատում է Արևելք-Արևմուտք կապերը զարգացնելու ուղղությամբ, որը Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով և Հյուսիսային Կովկասով Չինաստանն ու Հնդկաստանը կապում է Թուրքիայի և Եվրոպայի հետ:

7or.am