Տնտեսական

28.04.2015 17:19


Ալեքսեյ Միլլեր. «Հայաստանին մատակարարվող գազի գինը կնվազի»

Ալեքսեյ Միլլեր. «Հայաստանին մատակարարվող գազի գինը կնվազի»

«Հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը՝ այդ երկրին մատակարարվող գազի գինը կնվազի»,–այս մասին «Россия 24» հեռուստաալիքի «Էներգետիկա» հաղորդման շրջանակներում հայտարարել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը։

Նա հայտնել է, որ այդ մասին հայկական կողմի հետ արդեն իսկ համաձայնության են եկել։

«Հայաստանի համար գազի գինն այսուհետև կկազմի 165 դոլար 1000 խմ–ի համար: Մինչ այժմ 190 դոլար էր: Ասեմ, որ գազի գնի այս նվազեցումը թույլ կտա մեզ իրականացնել նոր ներդրումներ գազատրանսպորտային համակարգի արդիականացման ոլորտում»,- հավելել է Միլլերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը