Հայ ժողովրդին դուր է եկել Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառման կազմակերպումը։ Հատկապես որ դրան մասնակցել են Ռուսաստանի նախագահ Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Օլանդը։
Բուն միջոցառումն, իհարկե, վատ չէր կազմակերպված (հայերս ե՞րբ ենք տխուր արարողությունները վատ կազմակերպում, որ 100–ամյա տարելիցը վատ կազմակերպեինք)։ Բայց կուզենայի՝ այլ բանի վրա էլ ուշադրություն դարձնեինք։
Պուտինը Երևան էր եկել ու միջոցառումներից հետո մեկնեց Մոսկվա, իսկ Թուրքիա ուղարկել էր Նարիշկինին՝ մասնակցելու Գալիպոլիի շոուին։ Տնաբույծ «արևմտամետները», Բաղրամյան 26–ի «պասով», հսկայական վայնասուն բարձրացրեցին ՌԴ–ի այդ որոշման կապակցությամբ։
Ուշագրավն այն է, որ նույն «արևմտամետները» չտեսնելու տվեցին այն, որ Օլանդը Երևանից մեկնեց Բաքու։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե հանկարծ Պուտինը Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դնելուց հետո այցելեր Բաքու։
Բայց, արի ու տես, որ ոչ մի բան տեղի չունեցավ այն բանից հետո, երբ Օլանդը գնաց Բաքու։ Ընդ որում, Օլանդը հենց այնպես չգնաց Ալիևի հետ հանդիպելու և երևանյան այցի «բալանսը» պահելու համար։
Օլանդը գնացել էր, որպեսզի Ղարաբաղի հարցը քննարկեր այդ մասին Երևանում խոսելուց հետո։ Ֆրանսիայի նախագահի այցին հաջորդեց ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի հայտարարությունը, որ առաջիկայում ինքը կհանդիպի ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ։
Ուշագրավ ևս մեկ հանգամանք։ Ադրբեջանն ու Թուրքիան, Հայոց ցեղասպանության 100–ամյա միջոցառումների հետ կապված, հայտարարում էին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող զբաղվել Ղարաբաղի հարցով, քանի որ եռանախագահողներից երկուսը՝ ՌԴ–ն ու Ֆրանսիան, կողմնակալ են։ Օլանդի՝ Բաքու այցից հետո, սակայն, շեշտադրումները փոխվել են, ու Ալիևը հիմա նորմալ է արտահայտվում ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին։
Այս ամենը ցույց է տալիս, որ Ղարաբաղի հարցով գործընթացները կրկին մտնում են ակտիվ փուլ։
Ի դեպ, ադրբեջանական մամուլի սիրելի «Lragir.am» կայքն անընդհատ գրում է, որ Մոսկվան հանձնել է Ղարաբաղը մեր թշնամիներին։ Ադրբեջանիցները հաճույքով հղում են անում «արևմտամետ» այս կայքին ու սեփական վերլուծությունները ներկայացնում։
«Lragir.am»–ը, ինչպես հայտնի է, նաև «անկախ» մամուլի մաս է կազմում, այսինքն՝ հանդիսանում է Բաղրամյան 26–ի քարոզչագործիքներից։ Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նախագահական նստավայրից «Lragir.am»–ի ու մյուս «անկախների» միջոցով պարբերաբար շրջանառության մեջ դրվում այն միտքը, թե Ղարաբաղը հանձնվելու է։ Մտածելու բան է։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Հակապուտինական արշավը Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գտնվող մամուլի և հատկապես տխրահռչակ «Lragir.am»–ի մոտ արդեն հիստերիկ բնույթ է կրում։
Դերաբաշխումն ակնհայտ է՝ «շեֆը» մինչև վերջ քծնում է Պուտինին ու ռուսահպատակության ակցիաներ իրականացնում, իսկ «տակից» «անկախ» մամուլը մեղադրում է նույն Պուտինին Հայաստանը ծախելու մեջ։
Այդպիսով փորձ է արվում Հայաստանում առկա խնդիրների ու սպասվող բացասական զարգացումների պատասխանատու հռչակել Պուտինին՝ փրկելու համար «նախաձեռնողականներին»։
Պուտինի դիվայնացմամբ՝ «Lragir.am»–ներն ուզում են մեր հանրությանը կեղծ թիրախ մատուցել՝ «Խեղճ Սերժ Սարգսյանն ի՞նչ մեղավոր է. ամեն ինչ Պուտինն է որոշում, և, հետևաբար, պետք է պահանջել Պուտինի հրաժարականը» ծրագրի շրջանակներում։ Բայց քանի՞ ոչխար կա Հայաստանում, որ ուտի թուրք–ադրբեջանական քարոզչամեքենայի հետ համահունչ աշխատող «Lragir.am»–ի նետած կտերը։
Պուտինը՝ Մոսկվա, իսկ Օլանդը՝ Բաքու