Լրահոս

29.10.2009 14:20


ԼՂՀ տարածքային ամբողջականության հերքումը քրեորեն հետապնդելի՞

ԼՂՀ տարածքային ամբողջականության հերքումը քրեորեն հետապնդելի՞

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հերթական՝ հոկտեմբերի 28-ին կայացած  նիստում «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է.

«Ինչպես գիտեք՝ աշխարհի մի շարք երկրներում ընդունվել է օրենք, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, այդ երկրներից շատերում կա լրացուցիչ օրենք, ըստ որի՝ այն  քաղաքացիները, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը,  ենթարկվում են քրեական պատասխանատվության:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրված են մեր սահմանները և տարածքային  ամբողջականությունը:

Ես խոսքս ուղղում եմ ԼՂՀ իրավապահ մարմիններին և առաջարկում. բոլոր այն քաղաքացիները, ովքեր փոխզիջման կամ այլ տարբերակների ենթատեքստում են խոսում և կասկածի տակ են դնում մեր տարածքային  ամբողջականությունը, պետք է քրեական պատասխանատվություն կրեն, որովհետև սա ոչ թե այլակարծության կամ ժողովրդավարության դրսևորում է, այլ հակասահմանադրական քայլ է, իսկ նման քայլը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը