Լրահոս

29.10.2009 14:49


Հարկային փաթեթն ամբողջությամբ ընդունվեց

Հարկային փաթեթն ամբողջությամբ ընդունվեց

73 կողմ, 4 դեմ, 12 ձեռնպահ քվեարկության արդյունքներով խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային փաթեթը։ Հիշեցնենք, որ այն կառավարության կողմից խորհրդարան էր բերվել դեռևս նախորդ նստաշրջանում, սակայն հանդիպել էր պատգամավորների առարկություններին, և քննարկումները հետաձգվել էին։

Նախօրեին ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը փաթեթի քննարկման ժամանակ առաջարկել էր երկրորդ ընթերցմամբ և  ամբողջությամբ ընդունել «Ակցիզային հարկի մասին», «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» օրենքներում  և«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը