Լրահոս

03.02.2011 13:19


Հրդեհի հանգամանքները պարզվում են

Փետրվարի 3-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 5/ա շենքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհը բռնկվել է ժամը 23.45-ին, թիվ 44 բնակարանում: Հրդեհի մարման աշխատանքներն ավարտելուց հետո բնակարանում հայտնաբերվել է 90-ամյա Սեդա Թամրազյանի դիակը: Հրդեհի մարման ժամանակ հրշեջ մասի ջոկի հրամանատարն ու մեկ հրշեջ ստացել են 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներ և տեղափոխվել  հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը