Տիգրան Քոչարյան. «Ադրբեջանցիներն այժմ դիմում են աբսուրդի...»
«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության անդամներն այօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփել են իրենց եռամսյա գործունեության արդյունքները: Բլոգեր Տիգրան Քոչարյանի ներկայացմամբ, նշված ժամանակահատվածում բավականին մեծ գործ է արվել՝ հաջողվել է պարզել, թե որտեղից է գալիս հակահայկական տեղեկատվությունը։ Ամեն դեպքում, «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ անդամներն աշխատում են հնարավորության սահմաններում այդ երևույթի դեմն առնել։ Մասնավորապես Տիգրան Քոչարյանը մի դեպքի մասին պատմեց. Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հաջորդ օրը Ռուսաստանի առաջին ալիքի թողարկման մեջ ասվել էր «այսպես կոչված Հայոց Ցեղասպանություն» արտահայտությունը: Խմբի անդամները դիմել են հեռուստաընկերության տնօրինությանը, ինչից հետո հայկական կողմից ներողություն են խնդրել ու կայքէջից հանել են նյութի տեսահոլովակն ու հրապարակումը: Նմանատիպ այլ դեպքեր ևս եղել են:
Նման օրինակները կանխելու և վերացնելու համար խմբի անդամներն ամեն ինչ անում են օրենքով սահմանված կարգով: Համագործակցություն կա ՊՆ, ԱԳՆ, Դատախազության և այլ գերատեսչական մարմինների հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանի և մեր հարևանների միջև տեղեկատվական պատերազմներին, ապա ըստ Տ. Քոչարյանի՝ «այս առումով խնդիր չկա միայն Իրանի հետ»: Խոսելով Ադրբեջանի հակահայկական քարոզչության մասին բանախոսը ասել է. «Հայաստան-Ադրբեջան» դեպքում համեմատաբար հաջողության ենք հասել, ադրբեջանական քարոզչության էֆեկտը բավականին նվազել է։ Բացի այդ միջազգային լրատվամիջոցները ֆիլտրում են ինֆորմացիան՝ համադրելով հայկական ու ադրբեջանական աղբյուրների տեղեկատվությունը»: Տ. Քոչարյանն անդրադարձավ նաև արդեն սովորասկան դարձած ադրբեջանական մառազմներին՝ ասելով, որ ադրբեջանցիներն այժմ դիմում են աբսուրդի, հայտարարելով, որ Դա Վինչիի հայրը ադրբեջանցի է, կամ հայերը ավերել են Թոխմախ գյուղի գերեզմանոցը: