Հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի դաշնակցական վերնախավը կրկին գոռա «Նախագա՛հ, մի՛ զիջիր» ու լծվի սահմանադրական փոփոխությունների գործին։ Այդպես շատ ավելի սկզբունքային կնայվի։ Համ էլ՝ Ղարաբաղում «բազառներն» ավելի լավ կստացվեն։
Ժամանակն է, քանի որ ներքին լսարանի համար «թունդ պահանջատիրոջ» իմիջի մեջ մտած ՀՀԿ ղեկավարը թուրքական թերթին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիայից որևէ հողային պահանջ չունի։
Հարցը տվյալ դեպքում այն չէ, որ նա պետք է հողային պահանջ ներկայացներ, կամ չներկայացներ։ Նման պահանջ լրագրողի հետ զրույցում օդի մեջ ներկայացնելն ինքնին անհեթեթ է (մոտավորապես «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ի պես մի բան, երբ դու գոռում ես, իսկ նա մնում է իր տեղում), քանզի ոչ մի պետության զուտ պահանջի համար հող չեն տալիս (ինչպես որ գոռալով չեն հեռացնում աթոռից)։
Մենք էլ էինք 1988–ին հող ուզում Մոսկվայից, բայց Ղարաբաղն, ի վերջո, ազատագրվեց ու հողային առումով «չաղացավ» միայն կռվի արդյունքում (Ղարաբաղն ազատագրվեց ոչ թե գոռալով(թեև ֆոնային գոռոցները պետք էին), այլ հմուտ ղեկավարվող պատերազմի միջոցով)։ Ասելս այն է, որ եթե հող ստանալու խնդիր կա, ապա այն վերցնում են (եթե պետությունդ պատրաստ է դրան), այլ ոչ թե կոկորդ պատռելով պահանջում ու գնում տուն մի կտոր հաց ուտելու։ Ինչևէ։
Ինչ մնում է իշխանությունների մոտ մոդայիկ դարձած «պահանջատիրությանը», ապա այստեղ երկերեսանիություն, ավելի ճիշտ՝ բազմերեսանիություն կա։
Հարցն այն է, որ Հայոց ցեղասպանության թեմայով հռչակագիր կարդալ Ծիծեռնակաբերդում (մթության քողի տակ) և այդ հռչակագրում հղումներ անել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին ու Սևրի դաշանագրին, իսկ հետո հայտարարել, թե հողային պահանջներ չունես և սպասում ես, թե երբ պետք է Անկարան վավերացնի հայ–թուրքական արձանագրությունները, որ գետից գետ Հայաստան լինի, մի քիչ սիրուն չի։
Փաստորեն, ներքին լսարանի և Սփյուռքի շրջանակների համար Սերժ Սարգսյանը հանդես է գալիս «Ծովից ծով Հայաստան» պահանջողի դիրքերից («Հիշում եմ և պահանջում»), բայց Էրդողանի համար առաջ է քաշում մեկ այլ մոտեցում («Չեմ հիշում և չեմ պահանջում»)։
Հասկանալու համար, թե իրականում ո՞րն է նրա իրական տեսակետը, պետք է ընդամենը նայել, թե ինչ է անում «Ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայրը, այլ ոչ թե լսել, թե ինչ է ասում։
Իսկ արել է ՀՀԿ ղեկավարը հետևյալը՝ ստորագրել է հայ–թուրքական արձանագրությունները։ Ընդունելով հանդերձ, որ թուրքերը նախապայմաններ են առաջ քաշում Հայոց ցեղասպանության և Ղարաբաղի հարցերով՝ նա հետ չի վերցնում այդ ստորագրությունները և մեսիջներ է ուղարկում Անկարա, որ անհամբեր սպասում է «քիրվայության» վավերացմանը («պահանջատիրության» հակառակորդները կարող են հանգիստ շունչ քաշել. Սարգսյանը գաղափարապես իրենց հետ է)։
Այնպես որ «անկախ» մամուլը թող հիմա էլ «արևմտամետ Սարգսյանից» չփորձի «պահանջատեր Սարգսյան» նախագիծը դեմ տալ հայ ժողովրդին։ Բոլորն էլ ամեն ինչ տեսնում են և որևէ մեկին հիմարացնել չի հաջողվելու։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ ՀՀ ԱԺ–ն վերջերս հայտարարություն էր ընդունել Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ։ Այդ հայտարարության մեջ հղում կա հռչակագրին, այսինքն՝ առաջ է քաշվում «պահանջատիրական» մոտեցում։
Հիմա Սերժ Սարգսյանն այդ հայտարարության տառին և ոգուն հակասող հայտարարություն է արել թուրք լրագրողի հետ զրույցում։ Խորհրդարանն այդ փաստի հետ կապված ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերելու։ Հարցս հռետորական է։
«Նախաձեռնողական պահանջատիրության» երկու երեսը
Հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի դաշնակցական վերնախավը կրկին գոռա «Նախագա՛հ, մի՛ զիջիր» ու լծվի սահմանադրական փոփոխությունների գործին։ Այդպես շատ ավելի սկզբունքային կնայվի։ Համ էլ՝ Ղարաբաղում «բազառներն» ավելի լավ կստացվեն։
Ժամանակն է, քանի որ ներքին լսարանի համար «թունդ պահանջատիրոջ» իմիջի մեջ մտած ՀՀԿ ղեկավարը թուրքական թերթին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիայից որևէ հողային պահանջ չունի։
Հարցը տվյալ դեպքում այն չէ, որ նա պետք է հողային պահանջ ներկայացներ, կամ չներկայացներ։ Նման պահանջ լրագրողի հետ զրույցում օդի մեջ ներկայացնելն ինքնին անհեթեթ է (մոտավորապես «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ի պես մի բան, երբ դու գոռում ես, իսկ նա մնում է իր տեղում), քանզի ոչ մի պետության զուտ պահանջի համար հող չեն տալիս (ինչպես որ գոռալով չեն հեռացնում աթոռից)։
Մենք էլ էինք 1988–ին հող ուզում Մոսկվայից, բայց Ղարաբաղն, ի վերջո, ազատագրվեց ու հողային առումով «չաղացավ» միայն կռվի արդյունքում (Ղարաբաղն ազատագրվեց ոչ թե գոռալով (թեև ֆոնային գոռոցները պետք էին), այլ հմուտ ղեկավարվող պատերազմի միջոցով)։ Ասելս այն է, որ եթե հող ստանալու խնդիր կա, ապա այն վերցնում են (եթե պետությունդ պատրաստ է դրան), այլ ոչ թե կոկորդ պատռելով պահանջում ու գնում տուն մի կտոր հաց ուտելու։ Ինչևէ։