Լրահոս

29.10.2009 11:36


Հովիկ Աբրահամյան. «Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի»

Հովիկ Աբրահամյան. «Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հանդիպման առանցքում  առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացն էր:

Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում և շեշտեց, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի:

Այդ համատեքստում նա ընդգծեց, որ այդ արձանագրություններով Հայաստանը չի ստանձնել որևէ միակողմանի պարտավորություն և դիմել է այդ քայլին երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով:

 ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրեց ԵՄ հատուկ ներկայացուցչին, որ եթե Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի այդ արձանագրություններն, ապա հայկական կողմն առանց հապաղելու կձեռնարկի համապատասխան համարժեք քայլեր:

Տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը