Ալեքսանդր Կռիլով. «Թուրքիայի և Հայաստանի առաջնորդների գլխավոր նպատակը սահմանների բացումը չէր»
-Քիչ հավանական է, որ Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանները կվավերացնեն արձանագրությունները, քանի որ կողմերը Ղարաբաղի հիմնախնդրի և Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի վերաբերյալ դեռևս երկուստեք ընդունելի համաձայնության չեն եկել,-Day.az–ին տված հարցազրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսաության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ ԱլեքսանդրԿռիլովը։
-Սկզբունքորեն այդ հարցերը կարող էին լուծված լինել, բայց բանակցությունների ընթացքում դա չի արվել։ Սա առիթ է տալիս մտածելու, որ Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների գլխավոր նպատակը սահմանի բացումը չէր, այլ ինչ-որ այլ բան։ Թուրքիայի համար կարևոր է փոխհամաձայնության պատրաստակամություն ցույց տալը, որպեսզի իրականություն դարձնի ԵՄ մտնելու իր նպատակը,-նշել է նա։
Ալեքսանդր Կռիլով. «Թուրքիայի և Հայաստանի առաջնորդների գլխավոր նպատակը սահմանների բացումը չէր»
-Քիչ հավանական է, որ Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանները կվավերացնեն արձանագրությունները, քանի որ կողմերը Ղարաբաղի հիմնախնդրի և Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի վերաբերյալ դեռևս երկուստեք ընդունելի համաձայնության չեն եկել,-Day.az–ին տված հարցազրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսաության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը։