Լրահոս

29.10.2009 11:07


Ալիևը կրկին հիշեցրել է Թուրքիայի ղեկավարությանը...

Բաքվում Իլհամ Ալիևն ընդունել է թուրքական պատվիրակությանը։ Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանում առկա անհանգստության հիմնական պատճառը կապված է տնտեսական ճգնաժամից Հայաստանի հնարավոր դուրս գալու և հայ-թուրքական սահմանի բացման շնորհիվ բանակցություններում նրա դիրքի կոշտացման հետ։
Հիշեցնելով, որ Թուրքիան առաջինն է ճանաչել Ադրբեջանի անկախությունը, նախագահ Ալիևն ընդգծել է, որ այդ ժամանակ երկու պետությունները հանդես էին գալիս մեկ դիրքորոշմամբ։ Երկրի ղեկավարը նշել է, որ առանց Ադրբեջանի և Թուրքիայի փոխգործողությունների՝ տարածաշրջանում չի իրականացվի Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններին վերաբերող ոչ մի նախաձեռնություն և նախագիծ։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին։

Միևնույն ժամանակ Ալիևը հիշեցրել է Թուրքիայի նախագահի, ԱԳՆ ղեկավարի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հայտարարություններն այն մասին, որ քանի դեռ Ղարաբաղը չի «ազատագրվել հայկական օկուպացիայից», Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը չի բացվի։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը