Լրահոս

30.11.2010 17:19


Ադրբեջանը մեկնաբանել է «WikiLeaks»-ի տարածած տեղեկատվությանը

Ադրբեջանը մեկնաբանել է «WikiLeaks»-ի տարածած տեղեկատվությանը

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը մեկնաբանել է «WikiLeaks»-ի տարածած տեղեկատվությանը։

«Օրերս «WikiLeaks» կայքում տարածվել են նյութեր, որոնք իբր արտացոլում են ԱՄՆ պաշտոնական անձանց և արտերկրյա ղեկավարների միջև հանդիպումների «որոշ գաղտնի պահեր»։ Այդ նյութերում արտացոլված են որոշ մտքեր և դատողություններ, որոնք կապված են նաև Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ պաշտոնյաների միջև տեղի ունեցած հանդիպումների հետ։

Մտքերն ու դատողությունները, որոնք վերագրվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ընդհանրապես չեն արտացոլում իրականությունը և բացարձակապես հիմնավորված չեն։ Այդ նյութերը բացահայտ սադրանք են, որոնք նպատակ ունեն վատթարացնել Ադրբեջանի և հարևան երկրների հարաբերություններն ու անվստահություն սերմանել երկրների նախագահների միջև։ Նախագահի բառապաշարից բացակայում են կայքում նշված ժարգոնային արտահայտությունները, սուր և զգացմունքային գնահատականները։

Ադրբեջանը երբեք չի խառնվել հարևան երկրների ներքին քաղաքական հարցերին և մշտապես թափանցիկ քաղաքականություն է վարել, որը ծառայել է տարածաշրջանի պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։ Բոլոր հանդիպումների և ելույթների ժամանակ Ադրբեջանի նախագահը ազգային շահերից թելադրված հստակ մտքեր է արտահայտել։  Երկրի արտաքին քաղաքականությունը միշտ անկախ է եղել, կայուն, տրամաբանական և անկեղծ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը