ՀՀ ոստիկանության' Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը հանցավոր է ճանաչվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման:
Դատարանը հիմնավորված է համարել, որ ՀՀ ոստիկանության՝ Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, պաշտոնեական լիազորություններն անցնելով, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել ոստիկանության՝ Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Իսկ Մ. Հայրապետյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ իր անմիջական ղեկավարին չհակադրվելու եւ նրա հետ ունեցած ծառայողական փոխհարաբերությունները պահպանելու անձնական շահագրգռվածությունից ելնելով: Մասնավորապես՝ Ա. Հարությունյանի բանավոր պահանջով 2010թ. ապրիլի 13-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության՝ Չարենցավանի բաժին է բերման ենթարկել գողություն կատարելու մեջ կասկածվող Վահան Խալաֆյանին, սակայն վերջինիս բերման ենթարկելու վերաբերյալ համապատասխան մատյաններում գրառում չի կատարել: Բացի այդ՝ ականատես լինելով Ա. Հարությունյանի կողմից Վ.Խալաֆյանի նկատմամբ կիրառվող բռնություններին՝ միջոցներ չի ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի' 29.11.2010թ. դատավճռով Ա. Հարությունյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման:
Մ. Հայրապետյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 2 տարվա պայմանական ազատազրկման:
Դատարանը բավարար չի համարել ոստիկանության նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ապացույցները եւ նրանց մասով կայացրել արդարացման դատավճիռ:
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազների գնահատմամբ՝ Գ.Դավթյանին եւ Գ.Ղազարյանին մեղադրանք առաջադրելու համար ապացույցները եղել են բավարար եւ նրանց մասով նախատեսվում է ներկայացնել վերաքննիչ բողոք:
Կներկայացվի վերաքննիչ բողոք

ՀՀ ԳԴ մամուլի ծառայություն