Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը կայցելի Հայաստան
Հոկտեմբերի 29-31-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Սերգեյ Մարտինովի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, Բելառուսի արտգործնախարարը եղեւնի կտնկի Հիշողության պուրակում:
Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Երեւանի պետական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ, ինչպես նաեւ' պատվիրակության այցելությունը Շիրակի մարզ: