Լրահոս

23.04.2015 18:45


Ֆլանդրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Ֆլանդրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Ապրիլի 22-ին Ֆլանդրիայի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հարցը օրակարգ է մտել Ֆլանդրիայի առաջատար բոլոր կուսակցությունների համաձայնությամբ: Հարցը ներկայացրել է Վաարդ Կեննեսը` քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից: Բանաձևում մեկ անգամ ևս շեշտվում է, որ անցած դարասկզբին Թուրքիայում հայերի բնաջնջումը ցեղասպանություն էր և Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բանաձևին կողմ է քվեարկել 100 պատգամավոր, ձեռնպահ` 3, դեմ քվեարկող չի եղել:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը