Լրահոս

03.02.2011 12:17


«Էս պետությունը ի՞նչ է մտածում»

«Էս պետությունը ի՞նչ է մտածում»

Վերջին շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի հետ զուգահեռ, Գյումրիում  կտրուկ աճում է ազգաբնակչության դժգոհությունը: Գյումրեցիների կարծիքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հիմնական պատասխանատուն ներկիայիս իշխող վարչակազմն է, որի ապաշնորհության պատճառով  երկիրը հայտնվել է այս իրավիճակում: Գյումրու կենտրոնական շաուկայում լրագրողական հարցումների արդյունքերը ցույց են տալիս, որ սոցաիալ իրավիճակի վերաբերյալ հարցված քաղաքացիների բառացիորեն 100 տոկոսը դժգոհ է երկրի տնտեսական իրավիճակից: Նրանց  մի մասը պատրաստավում է հնարավորինս արագ լքել Հայասատանը, իսկ ոմանք էլ կանգնած են անելանելի դրության առաջ: Գյումրեցի Սամվել Փահլեվանյանը ուրախությամբ տեղեկացրեց, որ ինքը վերջին անգամ է շուկա գալիս, քանի որ վաղը առավոտյան մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն.

«Ես առավոտը գնացող եմ, մինչեւ Յակուտ պիտի գնամ, իմ ընտանիքիս համար, գնամ տեղ հասնեմ, հնարավորություն լինի ընտանիքիս էլ կկանչեմ: Ստեղ ո՞վ է մնալու, մնան ի՞նչ անեն, մարդիկ փախնում են»,- ասել է Փահլեվանյանը:

Իսկ թոշակառու Գրիգոր Գաբրիելյանը, ով հնարավորություն չունի Հայաստանից մեկնելու, լուրջ խնդրի առաջ է կանգնած. «Չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում էս երկրում, վերջապես ինչ-որ մեկը պիտի լինի՞, որ դրություն փոխվի, էս ի՞նչ գնաճ է, բա մենք ինչպե՞ս պիտի ապրենք էս Հայաստանի մեջը»,- դժգոհել է նա:

75-ամյա գյումրեցի Վարսենիկի խոսքերով, ինքը այսքան ժամանակ դեռեւս նման իրավիճակի չի տեսել,-«Համ Գյումրու աղջիկ եմ, համ Գյումրու հարս եմ, էսպես «զուլում» գյումրեցոց չէր եղել»:

Վարդան Հարությունյանը 9 անչափահաս երեխաների հայր է, սակայն այսօր իրեն լքված է համարում պետության կողմից, քանի որ ոչ մի աջակցություն չի ստանում։ «Միայնակ աշխատող եմ, ո՛չ թոշակ եմ ստանում, ո՛չ էլ նպաստ. ոչ մի աջակցություն: Էս պետությունը ի՞նչ է մտածում, բոլոր մյուս պետություններում բազմազավակ ընտանիքներին օգնում են, բայց  այստեղ ոչ մի բան, սպանում են, հնար լինի մի վարկյան էստեղ չեմ մնա, հնար չունեմ»,- ասում է Վարդան Հարությունյանը:

Շուկայում աշխատող Հովհաննես Սուքիասյանն էլ, այլեւս դժգոհելու բառեր չգնտելով հայտարարեց,-«Ամոթ է, ամոթ, մեր այս կառավարությանը ամոթ է»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը