Լրահոս

28.10.2009 16:08


Լեռնիկ Ալեքսանյան. «Տնտեսության մեջ առողջները պետք է աշխատեն հիվանդների համար, հարուստները պետք է աշխատեն աղքատների համար»

Լեռնիկ Ալեքսանյան. «Տնտեսության մեջ առողջները պետք է աշխատեն հիվանդների համար, հարուստները պետք է աշխատեն աղքատների համար»

-Պետական ամեն մի միջոցառում ցավոտ է լինում մարդկանց համար, նույնիսկ ամենադրական միրջոցառումը, որովհետև մեր հասարակությունը  տարբեր շերտեր ունի։ Եթե կպնում է մի շերտի շահերին, իր համար ցավոտ է լինում, մյուս շերտի համար դա դրական է լինում,- «Դուպլեքս» ակումբում հարկային բարեփոխումներին անդրադառնալով՝ ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։

Նա նշել է, որ բոլորը պետք է մտնեն հարկային դաշտ, և դա չի վնասում տվյալ սուբյեկտին։

-Կա բանաձև՝ տնտեսության մեջ առողջները պետք է աշխատեն հիվանդների համար, հարուստները պետք է աշխատեն աղքատների համար։ Սա է հարկային քաղաքականության հիմնական ճկունության հիմքը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը