Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է քննել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործը։ Այսօր հարցաքննվել են երկու վկա՝ Վազգեն Սերոբյանը և Կարեն Գրիգորյանը, իսկ երրորդ վկան՝ Վարդան Վարդանյանը, չի ներկայացել:
Ներկայացած 2 վկաներն էլ անընդհատ նշել են, որ Նիկոլ Փաշինյանը ոտքով հարվածել է ոստիկանին։
Վկաների հարցաքննության ավարտից հետո դատավորը հայտարարել է հաջորդ դատական նիստի մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12.00-ին:
Ողջ դատական նիստի ընթացքում դատարանի բակում բազմություն է հավաքվել, որը կոչ է արել ազատել Նիկոլ Փաշինյանին։
Նիկոլ Փաշինյանի դատը կշարունակվի հոկտեմբերի 29–ին

7or.am