-Մենք չպետք է հայ-թուրքական գործընթացը երբևիցե կապենք ղարաբաղյան հարցի հետ։ Իհա՛րկե, տենդենց կա, որ արագանա այդ գործընթացը և՛ ԵԱՀԿ-ի, և՛ ամբողջ աշխարհի կողմից։ Բոլորն էլ ուզում են, որ շուտ լինի, բայց մեզ համար գոյություն ունեն սկզբունքներ. մենք ասում ենք, որ մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին՝ ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը։
Նա նշել է, որ միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելուց հետո կարելի է այլ պայմանների մասին խոսել։
-Անընդհատ խոսում են զիջումների, փոխզիջումների մասին։ Ես կողմնակից եմ նրան, որ եթե երկու ընկեր սովորաբար վիճում էլ են, հետո՝ հաշտեցնելու ժամանակ, որոշակի փոխզիջումներ լինեն։ Զիջումն այլ բան է, փոխզիջումը՝ այլ,-ասել է նա։
«7օր»-ի այն հարցին, թե ի՞նչ նկատի ունի նա՝ փոխզիջում ասելով, Արման Սահակյանը պատասխանել է, որ չի կարող ասել։
-Ես չեմ կարող ասել, թե ինչ ենք մենք փոխզիջելու։ Համենայնդեպս, հարցը զիջման և փոխզիջման մեջ է. ես ասում էի, որ դրանք տարբեր բաներ են։ Մինչև Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի հօգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, անիմաստ է խոսել փոխզիջման մասին,-հավելել է նա։
Արման Սահակյանը՝ ղարաբաղյան հակամարտության մասին

7or.am