Լրահոս

28.10.2009 15:34


«Սեփականությունն անձեռմխպելի է» սեփականատերերի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության դիմումը

ՀՀ նախագահ' պարոն Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ' պարոն Տիգրան Սարգսյանին

ՀՀ ԱԺ նախագահ' պարոն Հովիկ Աբրահամյանին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ' պարոն Արթուր Ջավադյանին

ՀՀ գլխավոր դատախազ' պարոն Աղվան Հովսեփյանին

ՀՀ ոստիկանության պետ' պարոն Ա. Սարգսյանին

ՀՀ արդարադատության նախարար' պարոն Գ. Դանիելյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան' պարոն Ա. Հարությունյանին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ' պարոն Գ.Խաչատրյանին

ԴԻՄՈՒՄ-ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Սեփականությունն անձեռնմխելի է» սեփականատերերի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության (այսուհետ' ՀԿ)  նպատակներից է' աջակցել ՀՀ քաղաքացիների սեփականության սահմանդրական իրավունքի ճանաչմանը և պաշտպանմանը, աջակցել տնտեսավարող սուբյեկտների օրինական շահերի պաշտպանությանը և հասարակություն-անհատական բիզնես համագործակցությանը:

ՀԿ-ն (իր կառավարման մարմնի որոշման հիման վրա) իր ուշադրությունն է դարձրել «Բջնի» հանքային ջրերի գործարան□ ՓԲ ընկերության (այսուհետ' Ընկերություն) շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և Ընկերության փաստաբանների կողմից տրամադրած նյութերի հիման վրա վերլուծելով փաստերը անհրաժեշտ է համարել սույն դիմում-հաղորդագրությամբ Ձեր ուշադրությունը հրավիրել պետական որոշ մարմինների անօրինական գործողությունների վրա:

1. Փաստերը

1.Ընկերության ամբողջ գույքը դրվել էր հարկադիր էլեկտրոնային աճուրդի ՀՀ վարչական դատարանի 10.10.2008թ. վճռի հիման վրա, որով դատարանը վճռել էր Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.067.201.600 ՀՀ դրամ, ինչպես նաև 81.344.032 ՀՀ դրամ պետական տուրքը:

2.16.02.2009թ. աճուրդով հաղթող էր ճանաչվել □Արմենիան Ռոյալ Սիգարետ□ ՓԲ ընկերությանը:

3.Ըստ 19.02.2009թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դրամարկղի մուտքի թիվ 15 օրդերի պատճենի' □Արմենիա Ռոյալ Սիգարետ□ ՓԲ ընկերության ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանը կանխիկ ԴԱՀԿ ծառայություն է վճարել 4.219.432.000 ՀՀ դրամ:

4.Ըստ 02.04.2009թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանդրամարկղի թիվ 17 ելքի օրդերի պատճենի □Արմենիա Ռոյալ Սիգարետ□ ՓԲ ընկերության ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանը 4.219.432.000 ՀՀ դրամը ետ է ստացել:

5.ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0186/05/09 վարչական գործով, 19.03.2009թ. կայացվել է Ընկերության հայցը մասնակի բավարարելու մասին վճիռ, որով Ընկերության գույքի աճուրդը և պայմանագիրը ճանաչվել են անվավեր: Նշված վճիռը օրինական ուժի մեջ պետք է մտներ 20.04.2009 թվականից (մեկ ամիսը լրանալուց հետո), եթե չբողոքարկվեր:

6.Ընկերության կողմից այդ վճիռը բողոքարկվել է 18.04.2009 թվականին, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 29.04.2009թ. որոշմամբ վերադարձվել է: Հետևաբար, այդ օրվանից' 29.04.2009 թվականից ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0186/05/09 վարչական գործով 19.03.2009թ. վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

7.ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը դեռևս 2009 թվականի փետրվար ամսից չի տրամադրել կատարողական վարույթի նյութերը' այդ վարույթի կողմ հանդիսացող Ընկերությանը:

2. Իրավական վերլուծութունը

«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն' կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝ ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 01.01.2005թվականից սահմանվել է 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

Ըստ 19.02.2009թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դրամարկղի մուտքի թիվ 15 օրդերի պատճենի' «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանը կանխիկ ԴԱՀԿ ծառայություն է վճարել 4.219.432.000 ՀՀ դրամ, այնինչ վերոհիշյալ օրենքի դրույթի համապատասխան չէր կարող 300.000 ՀՀ դրամից ավելի գումար վճարել: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունն էլ չէր կարող օրենքի խախտմամբ տրված այս գումարն ընդունել: 

Ֆիզիկապես 4.219.432.000 ՀՀ դրամը չէր կարող կանխիկ բերվել և վճարվել ՀՀ ԱՆ  ԴԱՀԿ ծառայության դրամարկղ, ինչից հետևում է, որ տրվել է կեղծ դրամարկղի օրդեր: Այսպես, եթե նույնիսկ ընդունենք, որ այդ գումարը տրվել է 50.000 ՀՀ դրամանիշներով (չնայած պետք է ճշտել այդ քանակի դրամանիշներ կան, թե' ոչ), ապա ստացվում է, որ տրվել է 84.388 հատ 50.000-անոց դրամանիշներ: Եթե այդ գումարը հաշվելու համար յուրաքանչյուր դրամանիշը հաշվելու ժամանակը գնահատենք 1 վայրկյան, ապա կստացվի, որ այդ գումարը հաշվելու համար հարկավոր էր 84.388 վայրկյան կամ 23,4 ժամ:

Անցնենք առաջ:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն' լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը։ Պայմանագիրը կնքվել է 2009թ. փետրվարի 24-ին, հետևաբար մինչև 27.02.2009 թվականը 4.219.432.000 ՀՀ դրամը պետք է փոխանցվեր պահանջատիրոջը' ՀՀ պետական բյուջեին, ինչը չի կատարվել:

Հարց է ծագում, ինչու ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը չի կատարել օրենքի իմպերատիվ պահանջը, ինչն է պատճառը: Չէ, որ ուշացման պատճառով, Ընկերության վրա հաշվեգրվել են լրացուցիչ տույժեր, կամ բյուջեն չի ստացել իրեն □հասանելիք□ գումարները:

Դրանից հետո, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը 02.04.2009թ. դրամարկղի թիվ 17 ելքի օրդերով ետ է վերադարձրել «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանին 4.219.432.000 ՀՀ դրամը: Կրկին կանխիկ: Եվ առանց որևէ իրավական հիմքի:

Ինչու է ետ վերադարձվել, ինչ իրավական փաստաթղթի հիման վրա: Չէ, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0186/05/09 վարչական գործով 19.03.2009թ. վճիռը 02.04.2009 թվականի դրությամբ դեռևս օրինական ուժի մեջ մտած չէր («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' սույն օրենքի համաձայն՝ իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն)։

Մենք համոզված ենք, որ «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերությունում պատճաշ ստուգումներ նշանակելու դեպքում կպարզվի այս պետական «ավանտյուրան»:

Այս ամենին էլ եթե ավելացնում ենք ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական վարույթի նյութերը համառորեն չտրամադրելու փաստը, ամեն ինչ ընկնում է իր տեղը' իրականում գումար չի մուտքագրվել և չի ելքագրվել և դա կատարվել է կեղծ օրդերների հիման վրա: ԴԱՀԿ ծառայությունը թղթերն ի վերջո տվեց, որովհետև ա) ՀՀ վարչական դատարանն այլևս չէր կարողանում գործը ձգել և բնավ պետք է բավարարեր Ընկերության հայցը, և բ) Ընկերության նկատմամբ սնանկության վարույթ էր սկսվել և սնանկության կառավարչի լիազորություններն էլ ավելի են մեծացել' ի հաշիվ Ընկերության տնօրենի լիազորությունների:

Խնդրանքը

Սույն հաղորդմամբ խնդրում ենք'

-ՀՀ Նախագահից, վարչապետից և ԱԺ նախագահից' իրենց հանձնարարականը այս ապօրինությունը կատարողներին պատժելու և խնդիրն իրենց հսկողության տակ պահելու կապակցությամբ.

-իրավապահ մարմիններից' պատժել կեղծարարներին, ներառյալ բոլոր հանցակիցներին և լիազորություններն ապօրինի օգտագործող ունեզրկողներին.

-ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից' ստուգումներ նշանակել «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերությունում' պարզելու համար, թե որտեղից է այդ ընկերությունը այդ մեծ գումարը ձեռք բերել, ինչ հիմքերով և ինչ է արել «վերադարձված» գումարը.

-ՀՀ կենտրոնական բանկից' ստուգել «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերության և ՀՀ ԱՆ ԴԱՀԿծառայության մասնակցությամբ փողերի լվացման փաստ առկա է, թե' ոչ.

-դեսպանատներից և մյուս կառույցներից' ցույց տալ աջակցություն պաշտոնատար անձանց կողմից անօրինականությունները վերջ տալու և սեփականության իրավունքները վերականգնելու կապակցությամբ.

- լրատվամիջոցներից' իրենց մասնագիտական հետաքննություններով բացահայտել այս խախտումները կատարած անձանց:

Հարգանքով'

«Սեփականությունն անձեռնմխելի է»  սեփականատերերի իրավունքների պաշտպանության  հասարակական կազմակերպության

Նախագահ՝ Վալերիկ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը