Լրահոս

28.10.2009 15:13


ՀԴԿ նախագահ. «Այդ փաստաթուղթը ուղղակի վնասաբեր է հայկական կողմի համար»

ՀԴԿ նախագահ. «Այդ փաստաթուղթը ուղղակի վնասաբեր է հայկական կողմի համար»

-Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դեմ է Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների այս տեսքով վավերացմանը,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

-Այս փաստաթղթերի էությունը մեզ բերում է այն համոզման, որ մի քանի կարևորագույն դրվագներով այդ փաստաթուղթն ուղղակի վնասաբեր է հայկական կողմի համար,-ասել է բանախոսը՝ նշելով, թե Հայաստանի դիվանագիտությունը կարծել է, թե ինչ-որ պահի թուրքերը կարող են հրաժարվել այս կարևորագույն համաձայնագրից, «և ինքը գնաց լուրջ զիջումների»։

-Միանշանակ կարող ենք ասել, որ թուրքական կողմն ավելի շահագրգիռ էր հայերի հետ այս պահին հարաբերությունները զարգացնելու, քան երբևիցե,-նշել է ՀԴԿ նախագահն ու ասել, որ մենք պետք է մեզ հարց տանք, թե ինչո՞ւ դա չարվեց 90-ականների սկզբին, ինչո՞ւ չարվեց Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ։

-Դա նրանից չէր, որ երկու նախագահները հրաժարվում էին։ Այդպես չէ։ Լ. Տեր-Պետրոսյանն էլ է ունեցել իր հարաբերությունները թուրքական ղեկավարության հետ, Ռ. Քոչարյանը՝ նույնպես։ Այն ժամանակ դեռ Թուրքիային դա անհրաժեշտ չէր։ Այսօր է, որ դա մտել է իր աշխարհաքաղաքական շահերի շրջանակում, և հիմա ամեն գնով նրանք այս քայլը պետք է կատարեն,-իր իսկ հարցին պատասխանել է Ա. Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը