Լրահոս

28.10.2009 14:58


Բողոքի հավաք Կիպրոսում՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների

Բողոքի հավաք Կիպրոսում՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների

Հայկական ավանդական երեք կուսակցությունների` Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կիպրոսի միավորների համատեղ նախաձեռնությամբ, կազմակերպվել էր բողոքի ժողովրդային հավաք՝ արտայայտելու կիպրահայության միահամուռ վրդովմունքն ու հոգեկան խռովքը ստորագրված Հայաստան-Թուրքիա համաձայնագիրների առնչությամբ:

Իր հակիրճ այլ համապարփակ ելույթում Յակոբ Գազանճեան ընդգծեց թէ Ս.Դ.Հ.Կ.-ը, Հ.Յ.Դ-ը եւ Ռ.Ա.Կ-ը միասնաբար եւ անտեղիտալի կերպով կը դաւանին որ Հայկական անժամանցելի Դատի անզիջում եւ վճռական հետապնդումը, այսինքն` Ցեղասպանութեան պաշտօնական եւ լիակատար ճանաչումն ու հայ ժողովուրդին հասանելի արդարագոյն հատուցման ամբողջական ապահովումը եղած են ու կը մնան իրենց գերակայ եւ անսակարկելի մտասեւեռումները:

Համաձայնագիրներու ստորագրութենէն առաջ (Հոկտեմբեր 5-ին) նախագահ Սերժ Սարգսեանին ուղղուած, համազգային մտահոգութիւններ մատնանշող եւ Կիպրոսի մէջ գործող հայկական անխտիր բոլոր միաւորներու ստորագրութիւն կրող նամակին ընթերցումը կատարեց Սերժ Կարապետեան:  

Ապա պաստառի վրայ ցուցադրուեցաւ սեղմ այլ խօսուն համադրում մը տեսարաններու, առնուած նախագահ Սարգսեանի Փարիզ, Նիւ Եորք, Լոս Անճելըս եւ Պէյրութ կատարած ուղեւորութիւններէն, այդ կապակցութեամբ տեղի ունեցած բողոքի ժողովրդային ցոյցերէն եւ համաձայնագիրներու ստորագրութեան արարողութենէն:

Կաթողիկոսական Փոխանորդ Գեր. Տ. Վարուժան Արք. Հերկելեան փոխանցեց յավուր պատշաճի պատգամ մը, որ խռովքին առընթեր կ՚արտայատէր ազգային անվհատ վճռակամութիւն, հակառակ եւ ի հեճուկս տիրող աներանելի պայմաններուն:

Այս խորագրի վերջին նյութերը