Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ս/թ. հունվարի 31-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2011թ. փետրվարի 11-ին և 18-ին ժամը 16.00-22.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 02.02.2011թ. որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման (հանրահավաք) անցկացումը' հետևյալ հիմնավորմամբ' նշված և դրանց հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.12.2010թ. և 27.01.2011թ. որոշումներով ընդունվել են ի գիտություն։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի նույն որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում' իրազեկման մեջ նշված օրը և ժամին, իսկ երթի վերաբերյալ իրազեկումն ընդունվել է ի գիտություն։
ՀԱԿ–ին քաղաքապետարանն արգելեց հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում

7or.am