Ինչպես հայտնի է, ԱԺ–ն արտահերթ նիստ էր գումարել։ Ընդունվել է խորհրդարանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ։
Հայտարարությունն ընդունվել է միաձայն։ Դեմ ու ձեռնպահ չի եղել։ Եղել են քվեարկությանը չմասնակցողներ։
Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ապա ԱԺ–ն կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն։
Հայտարարության մեջ կան նաև այլ դրույթներ, որոնց կանդրադառնանք մեկ այլ թեմայի շրջանակներում։
Այս պահին ավելի ճիշտ կլիներ խոսել ԱԺ ընդունած հայտարարության թերության մասին։ Իսկ թերություն, իրոք, կա, այն էլ՝ շատ մեծ թերություն։
ԱԺ–ն բոլոր երկրներին դիմելուց առաջ լավ կաներ, եթե դիմեր նաև ՀՀ նախագահական նստավայրին՝ կոչ անելով հետ վերցնել պաշտոնական Երևանի ստորագրությունները հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններից՝ Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների ենթահանձնաժողովի միջոցով առևտրի առարկա չդարձնելու համար։ Այլապես, «թունդ պահանջատիրություն» խաղալը մի քիչ սիրուն չի նայվում։
Չի՛ կարելի մի կողմից հղում անել վուդրովիլսոնյան իրավարար վճռով համեմված հռչակագրին ու կոչ անել մյուսներին ճանաչել Ցեղասպանությունը, բայց մյուս կողմից չնկատել, որ 2008թ. նախագահական «ընտրություններից» հետո փորձ արվեց ներքին լեգիտիմության բացը լրացնել արտաքին լեգիտիմությամբ՝ նախաձեռնելով «Ֆուտբոլային» դիվանագիտություն, հարված հասցնելով ՀՀ ու ԼՂՀ անվտանգությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանելով օրակարգից։
Իսկ այն հարցում, որ Ցեղասպանության ճանաչման խնդրին վնասել է «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ապացույցը բոլոր այն պետությունները ներկայացնող պաշտոնյաների հայտարարություններն են, որտեղ առկա է հղում «Ֆուտբոլային» դիվանագիտությանը։ Հայոց ցեղասպանության ճանաչման թեման փակում են հենց «Ֆուտբոլի՛ն» հղում անելով և նշելով, թե հայերն ու թուրքերը երկխոսում են այդ թեմայի շուրջ, ու, հետևաբար, իրենք չենք ուզում միջամտել։
Իսկ այն, որ Հռոմի պապը և մյուսները հնչեցնում են ճիշտ ձևակերպումներ, բացարձակապես կապ չունի «Ֆուտբոլային» դիվանագիտության հետ, ինչպես որ փորձում են ներկայացնել «նախաձեռնող» այս իշխանությունները։
Ավելին՝ Հռոմի պապն ու մյուսները Հայոց ցեղասպանության մասին արտահայտվում են ի հեճուկս «Ֆուտբոլային» դիվանագիտության։ Նրանք, բացատրելու համար իրենց վարքագիծը, հղում չեն անում «Ֆուտբոլային» դիվանագիտությանը։ Մինչդեռ, Ցեղասպանության թեմայից խուսափողները, կրկնենք, ուղղակի հղում են անում «Ֆուտբոլային» դիվանագիտությանը։
Այնպես որ, մեր խորհրդարանը ծովից ծով Հայաստան պահանջելուց առաջ նախ պետք է փորձի Հայաստանո՛ւմ Ցեղասպանության հետ կապված խնդիրները կարգավորել, ապա նոր միայն անցնել աշխարհին։
ԱԺ–ն թերի հայտարարություն ընդունեց

Կորյուն Մանուկյան