–Մթնոլորտի նրբությունները հասկանալու համար հարկ է իմանալ, որ արցախյան ժողովրդավարությունը, եթե կարելի է այսպես ասել, սեզոնային բնույթ ունի՝ ընտրություններից ընտրություններ, այսինքն՝ ամենօրյա ռեժիմով չի գործում։ Ասենք, եթե ոչ ընտրական ժամանակաշրջաններում ընդդիմադիրները, պատկերավոր ասած, չէին կարող անգամ անցնել միակ հեռուստատեսության շենքի մոտով, ապա քարոզարշավի ժամանակ նրանք իշխանական ու իշխանամետ ուժերի հետ հավասարապես կարող են օգտվել եթերից։ Նույնը վերաբերում է պետական հիմնարկներում հանդիպումներին։ Ահա թե ինչու ընդդիմադիրներն անհագորեն ուզում են օգտվել հինգ տարին մեկ ընձեռվող կարճատև հնարավորությունից և դուրս ածել այդ տարիների ընթացքում կուտակված ասելիքը, վիրավորվածությունը և հույզերը։ Իշխանությունն էլ, որ 4 տարի 11 ամիս դինջ ու անխռով կյանք էր ունենում, ստիպված է լինում այդ մեկ ամսում իր հասցեին լսել քննադատության մեծ չափաբաժին և կատաղությունից հուսահատ փորձեր անում՝ սահմանափակելու դա։
–Որովհետև ԱՎԿ-ն արմատական ընդդիմություն է։ Ինչ խոսք, կան նաև այլ ոչ իշխանական ուժեր, բայց դրանք, այսպես կոչված, «կառուցողական ընդդիմություն» դառնալու հակումներ ունեն։
–Ահարոն Ադիբեկյանը ոչ թե սոցիոլոգիական, այլ քաղաքական երևույթ է, և հենց դրանով էլ՝ ուշագրավ և կարևոր։ Ընտրությունների ժամանակ նա իշխանությունների պլանների հաղորդակն է դառնում։ Մեծ գաղտնիք չկա. նրան տեղյակ են պահում իշխանությունների պլանների մասին, որոնք նա ներկայացնում է որպես սոցիոլոգիական հետազոտության արդյունքներ։ Ու «մարգարեի» համբավ ձեռք բերում, քանի որ ներկայիս համակարգում իշխանություններին սովորաբար հաջողվում է հիմնականում իրականացնել իրենց գծած պլանները։ Ադիբեկյանի ֆենոմենն օգտակար է նրանով, որ կարելի է վաղօրոք իմանալ իշխանությունների պլանների մասին։ Թե ինչպես դրանք ի չիք դարձնել, այլ խնդիր է։ Հավելեմ, որ Ադիբեկյանն արցախյան քաղաքական դաշտում հայտնվել է 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ, և դրանից հետո գտել իր հաստատուն ու անփոխարինելի տեղն այնտեղ։
Գեղամ Բաղդասարյան. «Արցախյան ժողովրդավարությունը սեզոնային բնույթ ունի»
Հարցազրույց «Անալիտիկոն» հանդեսի խմբագիր Գեղամ Բաղդասարյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը։
–Մթնոլորտի նրբությունները հասկանալու համար հարկ է իմանալ, որ արցախյան ժողովրդավարությունը, եթե կարելի է այսպես ասել, սեզոնային բնույթ ունի՝ ընտրություններից ընտրություններ, այսինքն՝ ամենօրյա ռեժիմով չի գործում։ Ասենք, եթե ոչ ընտրական ժամանակաշրջաններում ընդդիմադիրները, պատկերավոր ասած, չէին կարող անգամ անցնել միակ հեռուստատեսության շենքի մոտով, ապա քարոզարշավի ժամանակ նրանք իշխանական ու իշխանամետ ուժերի հետ հավասարապես կարող են օգտվել եթերից։ Նույնը վերաբերում է պետական հիմնարկներում հանդիպումներին։ Ահա թե ինչու ընդդիմադիրներն անհագորեն ուզում են օգտվել հինգ տարին մեկ ընձեռվող կարճատև հնարավորությունից և դուրս ածել այդ տարիների ընթացքում կուտակված ասելիքը, վիրավորվածությունը և հույզերը։ Իշխանությունն էլ, որ 4 տարի 11 ամիս դինջ ու անխռով կյանք էր ունենում, ստիպված է լինում այդ մեկ ամսում իր հասցեին լսել քննադատության մեծ չափաբաժին և կատաղությունից հուսահատ փորձեր անում՝ սահմանափակելու դա։
–Պարբերաբար տեղեկություններ են ստացվում հատկապես «Ազգային վերածնունդ» կուսակցության նկատմամբ Արցախի իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների մասին։ Ինչո՞ւ են վերջինները նման գործելաոճ որդեգրել, և ինչո՞ւ հենց «Ազգային վերածնունդի՛» նկատմամբ։
–Որովհետև ԱՎԿ-ն արմատական ընդդիմություն է։ Ինչ խոսք, կան նաև այլ ոչ իշխանական ուժեր, բայց դրանք, այսպես կոչված, «կառուցողական ընդդիմություն» դառնալու հակումներ ունեն։
–ԼՂՀ իշխանություններն օրինակ են վերցրել ՀՀ իշխանություններից և ընտրությունների նախաշեմին օգտվում են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ծառայություններից։ Սա՞ ինչպես կմեկնաբանեք։
–Ահարոն Ադիբեկյանը ոչ թե սոցիոլոգիական, այլ քաղաքական երևույթ է, և հենց դրանով էլ՝ ուշագրավ և կարևոր։ Ընտրությունների ժամանակ նա իշխանությունների պլանների հաղորդակն է դառնում։ Մեծ գաղտնիք չկա. նրան տեղյակ են պահում իշխանությունների պլանների մասին, որոնք նա ներկայացնում է որպես սոցիոլոգիական հետազոտության արդյունքներ։ Ու «մարգարեի» համբավ ձեռք բերում, քանի որ ներկայիս համակարգում իշխանություններին սովորաբար հաջողվում է հիմնականում իրականացնել իրենց գծած պլանները։ Ադիբեկյանի ֆենոմենն օգտակար է նրանով, որ կարելի է վաղօրոք իմանալ իշխանությունների պլանների մասին։ Թե ինչպես դրանք ի չիք դարձնել, այլ խնդիր է։ Հավելեմ, որ Ադիբեկյանն արցախյան քաղաքական դաշտում հայտնվել է 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ, և դրանից հետո գտել իր հաստատուն ու անփոխարինելի տեղն այնտեղ։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը