Անդրանիկ Թևանյան. «Միգուցե գնդակը Թուրքիայի դաշտում է, բայց Հայաստա՛նը խաղի մեջ չէ»
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն «Արմատ» մամուլի ակումբում հայտարարել է, որ «ֆուտբոլային» դիվանագիտության վերաբերյալ մի քանի սխալ մեկնաբանություններ և միֆեր կան։ Առավել տարածվածն այն է, որ այս դիվանագիտությունը դրսի ուժերի ճնշման արդյունք է։ Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է վստահեցրել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու նախաձեռնությունն իրենն է.
-Այս դինավագիտությունը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը և նախաձեռնելու պահից սկսած՝ կորցրել է ազդեցությունը իրավիճակի վրա,-նշել է Ա. Թրանյանը։-Անընդհատ կրկնում են, թե այժմ գնդակը Թուրքիայի դաշտում է։ Միգուցե Թուրքիայի դաշտում է, բայց Հայաստա՛նը խաղի մեջ չէ։
«Ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով Հայաստանը փաստացի հայտնվել է խաղից դուրս վիճակում և բացի բացասական դիվանագիտական հաշվեկշռից՝ ուրիշ որևէ այլ բան չի ստացել։ Համոզված լինելով սրանում՝ Ա. Թևանյանը նշել է, որ, փոխարենը Թուրքիան ստացել է սահմանների ևս մեկ անգամ ամրագրում, Հայոց ցեղասպանության ճանաչման դադարեցում և որ ամենավտանագավորն է՝ Սերժ Սարգսյանի համաձայնությամբ ներքաշվել է Ղարաբաղի հարցի մեջ։
-Սա դիվանագիտական անգրագիտության, քաղաքական անհեռատեսության և պարզ դիլետանտիզմի հետևանք է։ Ուրիշ ոչ մի բան,- նշել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը՝ համոզված լինելով, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիան չի վավերացնի այնքան ժամանակ, մինչև որ Ղարաբաղի հարցում զիջումներ չստանա։
Ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու ելքն էլ Ա. Թևանյանը տեսնում է հետևյալում՝ Հայաստանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը Արցախի խնդրում, քանի որ դա ողջ Հայաստա՛նի անվտանգության հարցն է. ցանկացած զիջում կհանգեցնի պատերազմի։
-Արցախի հարցում դիրքորոշման կոշտացումը հնարավորություն կտա անուղղակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին հարված հասցնելուց հնարավոր չի լինի խուսափել, ինչը կկարողանա հետ «պտտեցնել» միայն բոլորովին այլ գաղափարախոսություն և մոտեցումներ ունեցող նոր իշխանությունը։
-Զարմանալին այն է, որ այսօր Հայաստանում իշխանությունը շատ թույլ է, բայց չկա այն քաղաքական ուժը, որը կվերցնի այդ իշխանությունը,- ասել է Ա. Թևանյանը՝ կարծիք հայտնելով, որ նոր ուժը կձևավորվի մինչև 2012թ.։
Ի դեպ, հատկանշական է, որ թեև այս օրերին հայ-թուրքական հարաբերությունները քննարկաման և լուսաբանման առաջնային թեման են, սակայն «Արմատ» ակումբում հրավիրված Անդրանիկ Թևանյանի ասուլիսին հեռուստաընկերություններից որևէ մեկը ներկա չի եղել։

7or.am