Մեկնաբանություն

21.04.2015 10:45


Փնտրվում են «հարիֆներ»

Փնտրվում են «հարիֆներ»

Քաղաքական դաշտում ամեն տեսակ «կենդանի» կա։

Բացակայում են «հարիֆները»։ Նրանք, ովքեր մենյուով հացադուլ չեն անի, «քեշ» փողով չեն ծախվի, հեղափոխությանը «ժամո» չեն անի ու թռնի, հավայի չեն հաչա, ճղճղան ձենով ճռճռան փող չեն աշխատի, կգնան մինչև վերջ ու չեն լցնի «տակները»։

Մի խոսքով, «հարիֆի» լուրջ դեֆիցիտ կա։ Շատերն են «շուստրի», բայց ահա «հարիֆներ» գտնելու խնդիրը բաց է մնացել։

Մարդն, օրինակ, հայտարարեց, որ հիսուն հոգով գալու են Ազատության հրապարակ, ու հացադուլ անեն այնքան, մինչև Ժիրոյենց բաց թողնեն։ Ասեց ու արեց։ Գնաց տուն՝ հացադուլ անելու։ Մենակ։ Ու ճիշտ էլ արեց։ Բա հո «հարի՞ֆ» չի, որ դրսում անձրևի տակ նստած՝ հաց չուտի, ինչ է թե մյուսներին պետք է բաց թողնեն։ Չէ՞ որ նրանք էլ «հարիֆ» չեն...

Եթե մտածում եք, որ հացադուլ չհայտարարածները տնային պայմաններում հացադուլ անողից պակաս «շուստրի» են, չարաչար սխալվում եք։ «Հարիֆ» չկա։ Նամակ գրելու սեզոնին հատկապե՛ս «հարիֆ» չկա։

Ի դեպ, «շուստրիները» զարմանում են, թե ինչու հայ ժողովուրդը չի ուզում սահմանադրորեն «բարեփոխվել», կամ ինչու ազգս չի նահատակվում հանուն իրենց ծրագրերի ու ամբիցիաների, կամ էլ՝ գոնե հանուն իրենց ախմախության։ Պատասխանը պարզ է՝ հարիֆ չկա։ Բայց սա արդեն դրական իմաստով եմ արձանագրում։

«Հարիֆներն» այն մարդիկ էին, ովքեր ազատագրեցին Ղարաբաղն ու նոր սահմաններ գծեցին։ Հիմա «շուստրիները» վայելում ու մսխում են այդ հաղթանակը։ Բայց ոչինչ, ոնց էլ չլինի՝ «հարիֆներ» կգտնվեն։ Հիմա թող ոմանք Ցեղասպանություն «տոնեն» ու «սահմանադրական փոփոխություններ» խաղան։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը