Մեկնաբանություն

21.04.2015 10:00


Ե՞րբ են ուտելու հայ–թուրքական արձանագրությունները

Ե՞րբ են ուտելու հայ–թուրքական արձանագրությունները

Իշխանությունները շատ սիրեցին Ցեղասպանությունը։ Դրա առևտրի հաշվին նրանք պահպանեցին աթոռները 2008–ի նախագահական «ընտրություններից» հետո։ Հիմա էլ հայրենասեր ու պահանջատեր են դարձել նույն Ցեղասպանության 100–ամյա տարելիցի շրջանակներում։

Բոլորս էլ հիշում ենք, թե ինչ աժիոտաժ էին սարքել իշխանական դեմքերը Թուրքիայի նախագահ Գյուլի՝ Երևան գալուց առաջ, ընթացքում և հետո։

Հիմա նույն դեմքերը նույնանման աժիոտաժ են սարքել, բայց արդեն՝ հակագյուլական ծրագրի շրջանակներում։

Գյուլի գալու ժամանակ, ի դեպ, անջատվեցին Ծիծեռնակաբերդի լույսերը։ Հիմա չորս երկրի նախագահ է ժամանելու (սա ձախողում կարելի է համարել, քանզի երկու տասնյակի չափ պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց նրանք չեն գալիս Հայաստան), և հուսով ենք, որ Ծիծեռնակաբերդում էլեկտրաէներգիայի խնդիրներ չեն լինի, իսկ այնտեղից երևացող Արարատն էլ չի «մոնտաժվի» այնպես, ինչպես Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ «մոնտաժվեց» մերոնց մարզաշապիկների վրայից։

Մնում է միայն պարզել, թե ինչու հայ–թուրքական չարաբաստիկ արձանագրությունների մոլի քարոզիչները չեն ուտում այդ փաստաթղթերը առավոտյան ժամը 20:00–ին արվող նախաճաշի ժամանակ։ Միգուցե թողել են դեսերտի՞ն։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը