Սարկոզին «WikiLeaks»–ին մեղադրել է անպատասխանատվության համար
Ինչպես տեղեկացնում է «Agence France-Presse» գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին «WikiLeaks»-ի կողմից ԱՄՆ-ի դիվանագետների խոսակցությունները հրապարակելն անվանել է «վերին աստիճանի անպատասխանատվություն»
Այս հայտարարությունը Սարկոզին արել է կառավարության հերթական նիստի ժամանակ։ Ավելի վաղ Սարկոզին հայտարարել էր, թե այդ հրապարակումները չի մեկնաբանի։ Նշենք նաև, որ ըստ «WikiLeaks»-ի՝ ամերիկացի դիվանագետները Սարկոզիին անվանել էին «հեշտ խոցելի և ավտորիտար»։
«WikiLeaks»-ի հրապարակումների մեջ Ֆրանսիայի համար տհաճ բաներ էլի են եղել։ Մասնավորապես բացահայտվել են ֆրանսիացի բարձրաստիճան այրերի այն նկատառումները, թե Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը «գիժ» է, իսկ Իրանը «ֆաշիստական պետություն» է։