Անդրանիկ Թևանյան. «Հայաստանի նախագահը պետք է նստի եռաոտք աթոռի վրա»
-Հայաստանի նախագահն ունի լեգիտիմության եռանիստ համակարգ։ Նա պետք նստած լինի եռաոտք աթոռի վրա,- «Արմատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝ բացատրելով, որ ՀՀ նախագահի աթոռի մի ոտքը պետք է լինի Հայաստանն ու Հայաստանում ունեցած իր լեգիտիմությունը, երկրորդ ոտքը Սփյուռքն է, երրորդը՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելը։
-Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի նախագահը կարող է ընդունված չլինել Հայաստանի կողմից,՝ չլինել լեգիտիմ ընտրված, բայց մնալ աթոռին։ Հայաստանի նախագահը կարող է ընդունված չլինել Սփյուռքի կողմից, բայց էլի մնալ աթոռին։ Իսկ եթե Հայաստանի նախագահը չընդունվի Արցախի կողմից, չի մնա աթոռին, որովհետև Արցախի հարցն անվտանգության այն վերջին կետն է, որն արդեն ճակատագրական է լինում,- նշել է Ա. Թևանյանը։-Հայաստանյան իշխանությունները գալիս և գնում են՝ կապված Արցախի՝այսինքն Հայստանի անվտանգության հարցերի հետ կապված զարգացումներով, և սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը փորձելու է, համենայնդեպս, այդ հենարանը չկորցնել։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը համոզված է, որ երկու տարբերակ կա։ Եթե Սերժ Սարգսյանն այնքան հեռու գնա իր «նախաձեռնողականությամբ», որ փորձի Արցախի ճակատում էլ նախաձեռնող դառնալ, նաև զինվորականության մասնակցությամբ իշխանափոխություն կլինի, որովհետև դրա այլընտրանքը Հայաստանի կորուստն է։ Իսկ եթե ՀՀ նախագահը Արցախի հարցում չգնա այդ քայլին, ապա արտահերթ ընտրությունները գրեթե բացառվում են։

7or.am