Լրահոս

28.10.2009 11:03


Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն հանդիպել է Եգիպտոսի բարձրագույն կրթության եւ գիտության նախարար Հանի Հելալի հետ

Հոկտեմբերի 27-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունցավ Եգիպտոսի բարձրագույն կրթության եւ գիտության նախարար Հանի Հելալի հետ։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների կրթական հարաբերությունների եւ համագործակցության արդի փուլի հետ կապված հարցեր, մասնավորապես 2009-2012թթ. համար կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության միջկառավարական գործնական ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Եգիպտոսի բուհերի միջեւ անմիջական կապի հետագա զարգացման եւ փորձի փոխանակման շարունակականությունը: Հատկապես բարձր գնահատվեց Կահիրեի Համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությունը' որպես երկկողմ սերտ համագործակցության արգասիք:

Այս խորագրի վերջին նյութերը