Լրահոս

28.10.2009 10:50


Հովհաննես Մարգարյան. «Մենք դիրքորոշված ենք այդ փաստաթղթին կողմ արտահայտվելու»

Հովհաննես Մարգարյան. «Մենք դիրքորոշված ենք այդ փաստաթղթին կողմ արտահայտվելու»

-Ընդամենը կուզեմ մի փոքր ավելի հետ գնանք. հիշենք այն հայտարարությունները, որոնք տարբեր առիթներով հնչում էին, մասնավորապես՝ դեռևս նախաստորագրված փուլում։ Իրարամերժ մոտեցումներ, հայտարարություններ եղան, սակայն բոլորս ականատես եղանք, որ նախաստորագրած փաստաթուղթը փոփոխության չենթարկեց և ստորագրվեց,-պատասխանել է ԱԺ Օրինաց երկիր խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը «7օր»-ի հարցին, թե Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո ՕԵԿ-ը շարունակո՞ւմ է մնալ այն կարծիքին, որ արձանագրությունների վավերացումով Արցախի հարցին վտանգ չի սպառնում։

-Մեր խմբակցությունը բազմիցս է ասել, և այսօր էլ ենք ասում, որ որևէ նախապայման չկար։ Տեղին չէ, որ այսօրվա դրությամբ փորձենք մեկնաբանել տարբեր հայտարարություններ։

Եթե արձանագրությունները բերվեն խորհրդարան՝ վավերացվելու, ապա ըստ Հ. Մարգարյանի, ՕԵԿ-ը քննարկում կիրականացվի.

-Խմբակցությունն իր դիրքորոշումը կարտահայտի։ Բայց ընդհանուր առմամբ մենք դիրքորոշված ենք այդ փաստաթղթին կողմ արտահայտվելու,-ասել է պատգամավորը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը