Լրահոս

28.10.2009 10:43


Թուրքիայում Ռուսաստանի դեսպան. «Հայ–թուրքական արձանագրությունները չեն վնասի երրորդ երկրին»

Մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները' Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վ.Ե. Իվանովսկին նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից ստորագրված արձանագրությունները «երրորդ կողմին վնաս չեն հասցնում», հավանաբար նկատի ունենալով Ադրբեջանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, կհանգեցնի առևտրատնտեսական շփումների աշխուժացմանը և դրական ազդեցություն կունենա երկու հարևան պետությունների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։

Ըստ «Bakililar.az»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը