Մերկելը չի բացառել ՌԴ և ԳԴՀ միջև ազատ տնտեսական գոտու ստեղծումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Շտրալզունդում անցկացվող տնտեսական ֆորումին, հայտարարել է, որ ապագայում չի բացառվում Ռուսաստանի և Գերմանիայի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծումը:
«Deutsche Welle» պարբերականի փոխանցմամբ՝ Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան մեծապես հետաքրքրված է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի զարգացման հարցով՝ նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս երկու երկրների միջև նկատվում են քաղաքական տարաձայնություններ, որոնք անհրաժեշտ է լուծել դիվանագիտական քննարկումների ճանապարհով։
«Քայլ առ քայլ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մոտենանք ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծմանը, ինչպես ասաց Վլադիմիր Պուտինը՝ Վլադիվոստոկից Լիսաբոն»,-ասել է Մերկելը:

7or.am