Արամ Մանուկյանի ներկայացուցիչը բացարկ հայտնեց գործով դատախազին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործով հենց առաջին դատական նիստի ժամանակ նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը բացարկ հայտնեց գործով դատախազ Գեւորգ Մարգարյանին։ Այս մասին հայտնում է «a1plus.am»–ը։
Նրա խոսքով՝ դատախազը քննիչին ցուցում չի տվել համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու համար։ Ըստ նրա՝ մամուլում հնչել են անուններ, սակայն դատախազն այդ ուղղվածությամբ քննություն չի իրականացրել։ Բացի այդ, հնարավոր է, որ հիմնական մեղադրյալ Արշակ Սվազյանից բացի՝ գործում այլ կասկածյալներ էլ լինեին։ Դատախազն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ այս ամենն իրականության հետ կապ չունի, իսկ ամբաստանյալի ներկայացուցիչ Լիանա Բալյանն ավելացրեց, որ տուժողի ներկայացուցիչը հիմքեր եւ փաստարկներ չներկայացրեց, ուստի միջնորդությունն անհիմն է։

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։