Իշխանությունների մոտ էնտուզիազմի պակաս չի զգացվում։ Սրանց ձեռքին ճար լիներ՝ տարվա բոլոր օրերը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր կհայտարարեին, ու ամեն տարի կնշեին Ցեղասպանության 100–ամյա տարելիցը։ Դա հնարավորություն կտար նրանց ամեն օր հայրենասեր երևալ ու, միևնույն ժամանակ, չէր խանգարի ամեն օր իրականացվող թալանին։
Տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության դրոշակակիրները հիմա ամենուրեք փակցրել են «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը։ Թե ինչ են հիշում և ինչ են պահանջում, չի մանրամասնվում։
Ենթադրվում է, որ հիշում են Հայոց ցեղասպանության մասին, հարգում անմեղ զոհերի հիշետակը և պահանջում ...
Ա՛յ, պահանջի մասով միասնական տեսակետ չկա։ Մեկն ասում է՝ հողերն ու փողերն եմ ուզում թուրքերից, իսկ մյուսն էլ թե՝ եկեք Ցեղասպանության հարցը «ջրենք» ու սկսենք թուրքերի հետ քիրվայությունը, ու եթե սահմանը բացելու համար պետք է նաև Ղարաբաղի հողերը «ջրենք», ապա դա էլ պետք է անել. միայն թե շուտափույթ լուծվի հարցը։
Մի խոսքով, պահանջի մասով հստակություն չկա։ Հայաստանակենտրոնություն և պետական մոտեցում չկա ո՛չ իշխանությունների, ո՛չ նրանց «քիրվայակենտրոն» ընդդիմախոսների մոտ։ «Պահանջատերերն» ու «քիրվաները», ըստ այդմ, իրար արժեն։ Երկուսի համար էլ Ցեղասպանության թեման բիզնեսի պես մի բան է։ Քաղաքական բիզնեսի։ Պարզապես ամեն մեկն իր ձևով է տեսնում այդ բիզնեսի կառավարումը։ Համ էլ՝ Ցեղասպանությունը սրանց համար դարձել է անձնական հարցերը լուծելու «ատմազկա» և ներքաղաքական հարցերում քամելեոնությունը ծածկելու ալիբի։
Ինչ մնում է գործող իշխանությունների պատկերացրած պահանջներին, ապա գործ ունենք գերճկուն մոտեցման հետ։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունն ու Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի համադրությունը հենց այդ գերճկունության վկայություններից է։ Մարդիկ մի ձեռքով հայ–թուրքական խայտառակ արձանագրություններն են ստորագրում, իսկ մյուս ձեռքով հռչակագիր են գրում և ծովից ծով Հայաստան պահանջում։ Մինչդեռ, մենք ՀԻՇՈՒՄ ենք, թե ինչպես էին նույն այս իշխանություններն արգելել հեռուստաընկերություններին Գյուլի՝ Երևան գալուն ընդառաջ՝ հակաթուրքական որևէ բառ արտասանել։
Բաղրամյան 26–ում «նախաձեռնողականությունը» հասել էր այնտեղ, որ հայկական ազգանունով մի «գիտնական» էին գտել, ով այն օրերին հեռուստաեթերից ապացուցում էր, որ Հայոց ցեղասպանության հետ թուրքերը կապ չունեն, և որ դա արել են քրդերը։
«Հեղափոխական» այն օրերին պալատական մտավորականները մի պահ շփոթվել էին, քանի որ չգիտեին, թե ում քծնել՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Աբդուլլա Գյուլին։
Դե, իսկ Արարատի նկարը պոկոտելն ու Ծիծեռնակաբերդի լույսերն անջատելն էլ ձեզ «փեշքեշ»։
Սա՝ հիշողության մասով։
Ու հիմա այս արկածախնդիրները դարձել են թունդ հայրենասեր և անմոռուկը դոշներին խփած՝ լալահառաչ պահանջում են և ձեռքի հետ փորձում Ցեղասպանության թեմայով «փիառվել» («Վատիկանը մերն ա, բայց Հռոմի պապի ձեռն ա» թեմայով. տղա յա, տղա յա՜, հալալ ա, հալալ ա՜)։
Բայց դե, մենք ՀԻՇՈՒՄ ենք, թե ով ինչով էր զբաղված «Ֆուտբոլային» քիրվայության ժամանակ, ՀԻՇՈՒՄ ենք, թե ինչ պատուհաս դարձավ «նախաձեռնողականությունը» Հայաստանի գլխին, տեսնում ենք «Ֆուտբոլի» հետևանքները և ՊԱՀԱՆՋՈՒՄ ենք հայ ժողովրդին հիմարի տեղ չդնել, քանզի ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։
Ինչի՞ մասին ենք ՀԻՇՈՒՄ և ի՞նչ ենք ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՀԻՇՈՒՄ ենք և ՊԱՀԱՆՋՈՒՄ։
Կորյուն Մանուկյան