Միջպետական վա՞րկ, թե՞ ընտրակաշառքի փող. ԼՂՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 20 միլիոն դոլարի միջպետական վարկի տրամադրման որոշումը։
Վարկը տրվում է տարեկան 8 տոկոսով։
Նկատենք, որ սա աննախադեպ երևույթ է։ Հայաստանը միշտ էլ միջպետական վարկ տվել է Ղարաբաղին, բայց՝ զրոյական տոկոսադրույքով։ Իսկ հիմա տալիս է բավական բարձր տոկոսով, և այն պետք է մարվի 2019թ.։
Հասկանալու համար այս որոշման ենթատեքստը՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ղարաբաղում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության օրը մայիսի 3–ն է։ Խորհրդարանը կազմված է 33 պատգամավորից. 22–ը համամասնական, իսկ 11–ը մեծամասնական ընտրակարգով են ընտրվելու։
Ընտրություններին մասնակցում է 7 կուսակցություն։ Դրանցից մեկը նորաստեղծ է և մասնակցում է զուտ մասնակցության համար։ Մյուս վեցից չորսը՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք»–ը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորած ՀՅԴ–ն, ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հրանտ Մելքումյանի գլխավորած Կումունիստական կուսակցությունը իշխանական ուժերն են ներկայացնում, բայց՝ տարբեր փաթեթավորմամբ։
Ընտրություններին մասնակցող Վիտալի Բալասանյանի գլխավորած «Շարժում–88»–ը Ղարաբաղում կատարում է, այսպես կոչված, կառուցողական ընդդիմության ֆունկցիան։ Այլ կերպ ասած՝ այդ ուժը 2003–ի Արտաշես Գեղամյանի կամ 2008–ի Արթուր Բաղդասարյանի դերակատարումն ունի, այսինքն՝ անուղղակիորեն աշխատում է իշխանական ուժերի օգտին։ Դա է նաև պատճառը, որ մեծամասնական ընտրակարգով Բալասանյանի դեմ իշխանությունները թեկնածու չեն առաջադրել, մինչդեռ մեծամասնական 11 տեղերից 10–ում ունեն թեկնածուներ։
Միակ ընդդիմադիր ուժը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից, ինքնաբավ է, դեմ է քաղաքական ու տնտեսական մենաշնորհներին և հանդես է գալիս այլընտրանքային ծրագրերով ու առաջարկներով, Հայկ Խանումյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունն է, որին որոշակի առումով սատարում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը։ Վերջինս դեռևս տարիներ առաջ էր հայտարարել, որ և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում պետք է տեղի ունենա քաղաքական սերնդափոխություն. նոր մարդիկ պետք է հնարավորություն ստանան մասնակցելու պետական կառավարմանը, և ինքն իր ուժերի ներածին չափով կաջակցի նմանատիպ գործընթացին։ Ահա ա՛յդ հարթության մեջ պետք է դիտարկել Բաբայանի մոտիվացիան՝ աջակցել հիմնականում երիտասարդներով համալրված, լավ կրթություն ստացած, նոր ու թարմ գաղափարներ ունեցող «Ազգային վերածնունդ» կուսակցությանը։
Ճիշտ է, Ս. Բաբայանն անձամբ չի հայտարարել այդ կուսակցությանը սատարելու մասին (նա նույնիսկ Ղարաբաղում չէ), բայց Ղարաբաղը փոքր տարածք է, և մարդիկ զգում են նրա «լուռ» ներկայությունը։ Նրա համախոհներից ու թիմակիցներից շատերը սեփական նախաձեռնությամբ աջակցում են «Ազգային վերածնունդ» կուսակցությանը, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ Բաբայանն այդ ուժին է սատարում։ Լավ կլինի, իհարկե, որ ինքն անձամբ ներկայացնի իր մասնակցության չափն ու ձևը, բայց դե, կան դեպքեր, երբ լռությունն ավելի խոսուն է։
Ի դեպ, Բաբայանի «բացակա» ներկայությունն է, թերևս, պատճառ դարձել, որ «Ազգային վերածննդի» դեմ տարատեսակ ճնշումներ բանեցվեն, ու քստմնելի քայլեր արվեն (այլապես անհասկանալի է, թե ինչու են իրենց ինքնավստահության մասին անընդհատ խոսող ԼՂՀ իշխանությունները պարբերաբար հայտարարություններ անում ռեսուրսներով աչքի չընկնող «Ազգային վերածննդի» դեմ, և ամբողջ պետական ապարատն աշխատացնում այդ ուժի դեմ)։ Բայց դա հակառակ էֆեկտն է տալիս։ Հատկապես որ ԼՂՀ բնակչությունը հայաստանյան բնույթի (եթե ոչ ավելի վատ) խնդիրների տակ է կքած, հետևաբար իր համակրանքն է հայտնում միակ ընդդիմադիր ուժին։
Ընտրողների մեծ մասն իշխանությունների դեմ տրամադրված է նաև այն պատճառով, որ բյուջետային հիմնարկների աշխատողներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում։ Խնդիրներ կան նաև թոշակների ու նպաստների վճարման հարցում։
Ղարաբաղում չէին կարող զգացնել չտալ Հայաստանի իշխանությունների ապաշնորհ տնտեսական կառավարման արդյունքները, և ԼՂՀ բյուջեն այժմ խնդիրներ ունի։ Չեն կարողանում գումարներ հատկացնել։ Իրավիճակի բացասական պատկերին նպաստել է նաև քաղաքական մենաշնորհը Հայաստանում և Ղարաբաղում։
ԼՂՀ իշխանությունները օգնության են դիմել ՀՀ իշխանություններին՝ բացատրելով, որ եթե Ղարաբաղ փող չուղարկվի, և իրենք չկարողանան հրշեջի պես մարել ուշացած աշխատավարձերի պատճառով բարձրացած «կրակը», ապա ընտրությունների ժամանակ կարող է տհաճ անակնկալ գրանցվել ինչպես ԼՂՀ, այնպես էլ ՀՀ իշխանությունների համար։ Արդյունքում՝ որոշում է կայացվել քսան միլիոն դոլարի չափով միջպետական վարկ տրամադրել ԼՂՀ իշխանություններին։ Ենթադրվում է, որ այդ փողն ուղղվելու է բյուջետային աշխատողների աշխատավարձը փակելուն, նպաստներին ու թոշակներին։
Ղարաբաղում ընտրակաշառքի պրակտիկա չկա։ Հայաստանի պես չէ։ Այնտեղ իշխանություններն ընտրաձայներն ապահովում են վարչական ռեսուրսի կիրառման միջոցով։ Մարդկանց մեծ մասն այս կամ այն կերպ ԼՂՀ պետբյուջեից է գումար ստանում, և այդպիսով հեշտանում է նրանց ճնշելու և ձայն ապահովելու հարցը։ Համ էլ՝ վերահսկողությունից դուրս ընդդիմադիր ուժ մինչև հիմա չի եղել, և հետևաբար հայաստանյան ընտրակեղծիքների մեթոդի կիրառման անհրաժեշտություն նույնպես չի եղել։
Հիմա, երբ կա վերահսկողությունից դուրս քաղաքական ուժ, և երբ ամիսներով բյուջետային աշխատողներն աշխատավարձ չեն ստացել, այդ մեխանիզմի կիրառումը դժվարացել է. ամիսներով փող չեն տալիս, ինչպե՞ս վախեցնեն, թե փողից կզրկեն։ Դրա համար էլ ՀՀ իշխանությունը շտապ փող հասցրեց Ղարաբաղ։ Բնականաբար, տոկոսով (7,5 տոկոսով վերցրած եվրաբոնդային փողից 8 տոկոսով տվեցին Ղարաբաղին, որ համ էլ ձեռքի հետ փող աշխատեն ղարաբաղյան իշխանությունների «վրա»)։
Կարելի է ասել, որ այդ քսան միլիոնը ընտրակաշառքի փող է։ Պարզապես անունը դրել են միջպետական վարկ։
ՀՀ իշխանություններն էլ են մտահոգված ԼՂՀ–ում անկանխատեսելի զարգացումներից։ Ու քանի որ առևտրային հոգեբանությունը դոմինանտային է իշխանական կուլիսներում, փողը տվեցին տոկոսով, այն էլ՝ բարձր տոկոսով։
Դե քանի որ ընտրությունների միջոցով վերարտադրվելը գերշահութաբեր բիզնես է համարվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում, կողմերը իրար հասկանում են կես խոսքից։ ԼՂՀ իշխանությունները 8 տոկոսով փող են վերցնում, որպեսզի վերարտադրվեն։ Ահա և վարկային պատմության ողջ «հմայքը»։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Եթե «Ազգային վերածնունդը» չմասնակցեր ընտրություններին, ապա ղարաբաղցի ընտրողներն այլընտրանքի հնարավորություն չէին ունենա, իսկ ԼՂՀ իշխանություններն էլ չէին անհանգստանա ընտրողների վարքագծից։ Կարող էին անգամ դեմոկրատիա խաղալ՝ ազատ թողնելով ընտրողին ու հնարավորություն տալով նրան ընտրել իշխանական ուժերից որևէ մեկին։ Հիմա վիճակն այլ է։
Ըստ այդմ՝ կարելի է ասել, որ ընտրություններին իր մասնակցությամբ ընդդիմադիր «Ազգային վերածնունդն» արդեն իսկ օգուտ տվեց ղարաբաղցիների մեծ մասին։ Չլինեին ընտրությունները, և չլիներ այդ ուժը՝ ԼՂՀ իշխանությունները չէին էլ շտապի աշխատավարձերը, թոշակները և նպաստները փակելու հարցում։ Դա, իհարկե, տեղի ունեցավ թանկ գնով՝ ութտոկոսանոց վարկային պարտավորությամբ, բայց, ամեն դեպքում, մարդկանց կարճաժամկետ խնդիրները լուծվեցին։ Դե, իսկ երկարաժամկետում լուծումներ ստանալու համար արդեն պետք է ակտիվ լինեն և իրենց վճռական դիրքորոշումը ցուցաբերեն բուն ընտրողները։
Հ.Գ.–2։ Հայաստանյան իշխանությունները, բացի վարկային օգնությունից, ԼՂՀ իրենց թիմակիցներին նաև «բնամթերքով» են աջակցում։ ԼՂՀ է գործուղվել տխրահռչակ Ահարոն Ադիբեկյանը, ով Ղարաբաղում փորձում է լվանալ ընտրողների ուղեղներն ու «ավետել» իշխանական ուժերի անվերապահ հաղթանակի մասին։ Թե ինչ է դա նշանակում, հայաստանցիները լավ գիտեն։