Լրահոս

03.02.2011 11:30


Սոցիոլոգ. «Եթե շահագրգռված ուժեր չլինեն՝ Հայաստանում սոցիալական բունտ լինել չի կարող»

Սոցիոլոգ. «Եթե շահագրգռված ուժեր չլինեն՝ Հայաստանում սոցիալական բունտ լինել չի կարող»

ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Լյուդմիլա Հարությունյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ սոցիալական հարցը բավական լուրջ է Հայաստանում, ինչը կարող է ճնշումների պատճառ հանդիսանալ, որոնք արդեն կան։ Այդուհանդերձ, նրա կարծիքով, եթե շահագրգռված ուժեր չլինեն՝ Հայաստանում սոցիալական բունտ լինել չի կարող։

-Ընդհանրապես, սոցիալական բունտ բառը Հայաստանում շատ է սկսել օգտագործվել։ Դա բոլորի առօրեական խոսքն է դարձել։ Հայերն այդքան հաճախ չպետք է խոսեն բունտերի մասին,- ասել է Լյուդմիլա Հրությունյանը և հավելել, որ սոցիալական բունտով շահագրգռված ուժ ինքն այսօր չի տեսնում։

Նա նշել է, որ Հայաստանն այնպիսի հանգրվանում է գտնվում, որ ոչ թե սոցիալական բունտ է հարկավոր, այլ սոցիալական հաջողություններ։

-Իր պահանջները բավարարելու և իր իրավունքները պաշտպանելու ժողովրդի ձգտումը շատ բնական է,- ասել է Լ. Հարությունյանը։

Նա ասել է, որ Հայաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերները ստիպում են, որ երկիրն արդիականա՝ «ոչ թե բունտեր անել և բունտերին պատասխանել, այլ պահանջների բավարարման մեխանիզմներ ստեղծել»։ Ինքն այդ հեռանկարը տեսնում է, քանի որ այլ ճանապարհ չկա։

-Բունտը բողոքի սոցիալական ձև է։ Մի հասարակություն, որտեղ կան կուսակցություններ, որտեղ կան հասարակական կազմակերպություններ, օմբուդսմեն, դատարաններ, բունտեր չպետք է լինեն։ Կցանկանայի, որ հայերն անընդհատ բունտերի մասին չխոսեն, ընդհակառակը հասարակության կառուցվածք ձևավորեն, որ բողոքելու ատյաններ լինեն։ Բունտը կույր բողոքի արտահայտման ձև է։ Բողոքի ձևերը ևս պետք է արդիականանան,- ասել է նա։

Լ. Հարությունյանը նշել է, որ եկիրը խնդիրներ ունի լուծելու և առաջին հերթին անապահով խավը պետք է ապահովվածության նվազագույն աստիճան ունենա։ Այդ ճանապարհին ինքը տեսնում է նաև սխալներ, բայց դրա հետ մեկտեղ կարգավորելու ցանկություն է տեսնում։

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը