Լրահոս

27.10.2009 17:01


Դավիթ Շահնազարյան. «Ամեն ինչ կբացահայտվի իշխանափոխությունից հետո»

Դավիթ Շահնազարյան. «Ամեն ինչ կբացահայտվի իշխանափոխությունից հետո»

-Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ։ Չնայած մեր հասարակությունը գիտի ամեն ինչ՝ այն դեռ բացահայտված չէ, և որևէ կասկած չկա, որ քանի կա այս իշխանությունը, հոկտեմբերի 27-ի բացահայտման գործում որևէ առաջընթաց չի լինի, բայց ամեն ինչ կբացահայտվի իշխանափոխությունից հետո,- Կոմիտասի անվան պանթեոնում Կարեն Դեմիրճյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ «7օր»-ին ասել է ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը։ 

«Ճի՞շտ եք համարում 1998թ. իշխանափոխությունը՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի և իր թիմի» հարցին նա պատասխանել է, որ դա իշխանափոխություն չէր, ինքը դա սխալ է համարում, և  ամեն ինչ դատապարտելի էր։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին՝ համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ, Դ. Շահնազարյանն ասել է, որ իր կարծիքով այդ պահին դա շատ ճիշտ կոչ էր.

-Այդ պահին դա շատ ճիշտ կոչ էր, որովհետև հանրապետությունում շատ անկայուն իրավիճակ էր՝ հաշված տարածաշրջանի իրավիճակը, անկանխատեսելիությունը, որ կարող էր այդ պահին Ադրբեջանի կողմից որոշ բաներ լինել։ Կարծում եմ՝ այդ պահին դա շատ ճիշտ և նույնիսկ կարող եմ ասել՝ իմաստուն քայլ էր հանրապետության առաջին նախագահի կողմից, որովհետև Հայաստանում այդ պահին անկայունությունը կարող էր ընդհանրապես շատ ծանր հետևանքներ ունենալ պետության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը