Տնտեսական

15.04.2015 07:56


«Նաիրիտ»–ի նախկին մամուլի խոսնակ. «Հարցը լուծում պե՛տք է ստանա. դա աներկբա է»

«Նաիրիտ»–ի նախկին մամուլի խոսնակ. «Հարցը լուծում պե՛տք է ստանա. դա աներկբա է»

Ապրիլի 17–ին՝ ժամը 11։00–ին, Կառավարության շենքի մոտ տեղի է ունենալու «Նաիրիտ» գործարանի ներկա ու նախկին աշխատակիցների հերթական բողոքի ակցիան։ «Նաիրիտ»–ի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ նաիրիտցիների բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան, մինչև աշխատավարձի պարտքն մբողջությամբ մարվի:

–Հարցը լուծում պե՛տք է ստանա. դա աներկբա է։ Մեր խնդիրն է՝ երբ։ Այս հարցի պատասխանն է, որ իշխանությունները դեռ չունեն,–հավելել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարին կրճատված հարյուրավոր աշխատակիցներ պահանջում են հարգել իրենց սահմանադրական իրավունքը՝ վերջնահաշվարկ անել և մարել շուրջ երկու տարվա հասնող աշխատավարձի պարտքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը