Լրահոս

27.10.2009 16:59


Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորայի հետ

Հոկտեմբերի 26-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորայի հետ: Վարչապետ Սինյորան շնորհավորել է Հայաստանի դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման գործում:   

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունները նոր որակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, նաեւ' բարձրաստիճան  պատվիրակությունների փոխայցելությունների, միջկառավարական հանձնաժողովի նիստերի վերսկսման անհրաժեշտությունը: Զրուցակիցները նշել են, որ իրավապայմանագրային դաշտն ու բազմաթիվ ոլորտներում առկա ներուժը  հնարավորություն են ընձեռում հետագա փոխշահավետ համագործակցության համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Այս խորագրի վերջին նյութերը