Լրահոս

27.10.2009 16:22


Ստեփան Դեմիրճյան. «Չլիներ հոկտեմբերի 27–ը, ես համոզված եմ՝ մենք կապրեինք միանգամայն այլ երկրում»

Ստեփան Դեմիրճյան. «Չլիներ հոկտեմբերի 27–ը, ես համոզված եմ՝ մենք կապրեինք միանգամայն այլ երկրում»

-10 տարի է անցել այդ աննախադեպ ոճրագործությունից, և 10 տարի անց այդ դաժան ոճրագործության հետևանքները հաղթահարված չեն,- Կոմիտասի անվան պանթեոնում Կարեն Դեմիրճյանի շիրմին ծաղկեպսակ դնելուց հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Ստեփան Դեմիրճյանը և ավելացրել,- մեր գնահատականները հայտնի են։ Բազմիցս ենք ասել՝ ոչինչ չարվեց իշխանության կողմից այդ հանցագործությունը կանխելու համար. հակառակը՝ ամեն ինչ արվեց հանցագործությունը կոծկելու համար։ Չլիներ հոկտեմբերի 27-ը, ես համոզված եմ՝ մենք կապրեինք միանգամայն այլ երկրում, այլ կլիներ բարոյահոգեբանական մթնոլորտը, չէր լինի այս ամենաթողությունը, այս անպատժելիությունը։ Իսկ զոհերի հիշատակը մենք պետք է հարգենք մեր պետականության ամրապնդմամբ, երկիրը հզորացնելով և, իհարկե, այդ ոճրագործության ամբողջական բացահայտմամբ։ Համոզված եմ, որ վաղ թե ուշ դա բացահայտվելու է, բայց իհարկե մենք դա չենք ակնկալում այս իշխանություններից։

Պատրաստակամություն հայտնելով պատասխանել լրագրողների այլ հարցերին՝ Ստեփան Դեմիրճյանն, այնուամենայնիվ, հրաժարվել է պատասխանել «7օր»-ի հարցին, որն սկսվում էր «Պարոն Ջհանգիրյանը...» բառերով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը