Աշխարհ

14.04.2015 10:15


Իրանի միջոցով Իրաքը կկապվի Հայաստանի և Ադրբեջանի հետ

Իրանի միջոցով Իրաքը կկապվի Հայաստանի և Ադրբեջանի հետ

Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր ազ-Զուրեիդին իրանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ մշակում են Իրանն ու Իրաքն իրար կապող երկաթգծի կառուցման նախագիծը։ «РИА Новости»-ն հայտնում է, որ 32 կմ ձգվող այդ երկաթգծի կառուցման նախագիծը կարժենա 45 միլիոն դոլար: Նախատեսվում է նաև կառուցել 700մ երկարությամբ երկաթուղային կամուրջ։

Իրաքցի նախարարը հավելել է, որ այս նախագծի իրականացումը կօգնի Իրանի միջոցով Իրաքը կապել, օրինակ, Չինաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «Մեծ մետաքսե ճանապարհով»:

Նախագիծը ծրագրվում է ավարտին հասցնել 20 ամսից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը