Լրահոս

27.10.2009 14:43


«Նոր Ժամանակներ» կուսակցության հայտարարությունը

Այսօր լրացավ 1999թ. Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում իրականացված հակաազգային ահաբեկչության 10 տարին: Անցել է 10 տարի, սակայն ցավը չի հանգստացել, վերքը չի սպիացել, քանզի ամբողջ հայ ազգը զգում է, որ իրական մեղավորները մնացին անպատիժ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ու նրա շուրջ ընթացող զարգացումներն առավել հստակ և տեսանելի են դարձնում 10 տարի       առաջ հայոց պետականությանը դեմ ուղղված աննախադեպ սպանդի ներքաղաքական, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական լրջագույն շարժառիթների  ողջ  տրամաբանությունը:

 «Նոր Ժամանակներ» կուսակցության Վարչությունը մեծագույն ցասումով շարունակում է մնալ բոլոր այն սրտերի հետ, ովքեր պահանջում են արդար դատաքննության իրականացում:

                                                                «Նոր Ժամանակներ»  կուսակցության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը