Երեկ երեկոյան ելույթ ունենալով տեղական հեռուստաընկերություններից մեկով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ուշագրավ հայտարարություններ է արել: Նա սկսել է դժգոհել, որ իրեն զրկել են եթերից և լրատվական կառույցները միտումնավոր ուշադրություն չեն դարձնում քաղաքապետի գործունեությանը.
«Ես լրատվական բլոկադայի եմ ենթարկված, քանի որ շատերին ձեռք չի տալիս իմ խոսելը, որովհետև ճիշտն եմ խոսում, դրա համար... (ձեռքով ցույց է տալիս ատրճանակով կրակելու ժեստ՝ հեղ.), ես դեմն երեսին ասող եմ: Գիտեն, որ երբ Գյումրու քաղաքապետը խոսում է, վարկանիշս բարձրանում է, դրա համար էլ վախենում են ու ամեն ինչ անում են, որ էս ձևով ժողովրդի հետ չշփվեմ»,- հայտարարել է Վարդան Ղուկասյանը՝ իհրակե չմանրամասնելով, թե կոնկրետ ով է իրեն լրատվական բլոկադայի մեջ պահում: Ինչքան հայտնի է, Հայաստանում լրատվական բլոկադայի կարող են ենթարկել միայն իշխանությունները:
Այնուհետև, անդրադառնալով Գյումրին տեխնոպարկ դարձնելու կառավարության նախաձեռնությանը, Գյումրու քաղաքապետը խոստովանել է, որ սկզբում թերահավատությամբ է վերաբերվել տեխնոպարակի գաղափարին ու սկսել է ափսոսալ Ներսես Երիցյանի պաշտոնանկության համար։
«Սկզբում, ճիշտն ասած, չէի հավատում, բայց հիմա արդեն հավատում եմ: Շատ քաղաքներում, որտեղ տեխնոպարկ են կառուցել, շատ լավ է եղել: Ափսոս էկոնոմիկայի նախարարին փոխեցին, շատ բանով էր գործին մոտենում, ոնց որ Գյումրեցի լիներ: Կարևորը, որ էդ շրջանակներում Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին շենքը կառուցվելու է»,- ասել է Գյումրու քաղաքապետը:
Վերջինս նաև հայտարարել է, որ իսկական բարերարը ինքն ու Հանրապետական կուսակցությունն են։
«Մենք էլ ենք մարդկանց օգնում, բայց չենք կանգնում հայտարարում։Կան, որ մի երկու հատ ծաղիկ ու բացիկ են բաժանում փողոցներում, հետո էլ հեռուստաընկերություններին մի 3 միլիոն են տալիս, որ ցույց տան։ Ամո՛թ է»,-նշել է Վարդան Ղուկասյանը՝ հավանաբար նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Նա նաև պետական բյուջեի և Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող բոլոր ծրագրերը վերագրել է Հանրապետական կուսակցությանը:
Վարդան Ղուկասյանը լրատվական բլոկադայի մե՞ջ

Դերենիկ Մալխասյան
Գյումրի