Ռիմա Դեմիրճյան. «Սա պետք է կատարվեր ավելի շուտ, քան հիմա»
-Տասը տարի է անցել, բայց ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Դրա վկայությունն է նաև այսօրվա արարողությունը։ Իհարկե, սա պետք է կատարվեր ավելի շուտ, քան հիմա։ Բայց լավ է գոնե, եթե չեն արել նախորդ Ազգային ժողովները, ապա ներկայիս Ազգային ժողովը, նրա ղեկավարությունը ձեռնամուխ է եղել այս միջոցառմանը, արձանի կայացմանը։ Դա ողջունելի է,- խորհրդարանի այգում տեղադրված հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողության ժամանակ հայտարարել է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։
-27-ի ոճրագործությունը մարդկային պատմության մեջ աննախադեպ է իր դաժանությամբ։ Այն թողեց անջնջելի, չբուժվող վերք։ Այն տատանեց մեր պետականության հիմքերը, երկրաշարժի նման պառակտեց մեր հասարակությանը, որի հետևանքները մենք այժմ էլ կրում ենք,-նշել է տիկին Դեմեիրճյանն ու ավելացրել,-շատ հարցեր մնացին չբացահայտված, չավարտված։ Դրանք ապագա սերունդներին թողնելը սխալ է։ Դա պետք է մենք անենք, այդ ոճրագործությունը պետք է բացահայտվի մինչև վերջ։

7or.am