Աննա Իսրաելյան. «Կարծում եմ՝ 10 տարին բավական երկար ժամանակ է, որ ցանկացած վերք սպիանա»
Տասը տարի առաջ այս օրը հինգ զինված անձինք ներխուժեցին ԱԺ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու:
-ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամն էր։ Լևոն Բարխուդարյանը պատասխանում էր հարցին, երբ մուտքի դուռը բացվեց, ու այդ խումբը ներխուժեց դահլիճ։ Նրանք կրակ բացեցին, ու ամբողջ խորհրդարանը՝ ով կար դահլիճում, պառկեց,-«7օր»-ի հետ զրույցում վերհիշելով 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը պատմել է «Առավոտ» թերթի լրագրող Աննա Իսրայելյանը, ով այդ օրը ներկա էր եղել ԱԺ նիստերի դահլիճում։
Նրա խոսքերով՝ այն մարդիկ, ովքեր այդ օրը դահլիճում են եղել, մինչև վերջ չեն հաղթահարել սթրեսը։
-Ես լրագրողների օրինակով կարող եմ ասել։ Բազմիցս նկատել եմ, որ բարձր շրխկոցից, աղմուկից ուղղակի վեր են թռչում։ Ինձ համար դա ահավոր սթրես էր, ինձ մոտ մարդիկ չէին սպանվել, և այդ վերքը չբուժված, չամոքված է մնում,-ասել է Աննա Իսրայելայնը։
Այն հարցին, թե արդյոք հասրակությունը դո՞ւրս է եկել այդ սթրեսից, նա պատասխանել է, թե 10 տարին բավական երկար ժամանակ է, որպեսզի ցանկացած վերք սպիանա։
-Այդ իմաստով հասրարակության համար Հոկտեմբերի 27-ը գուցե ինչ-որ տեղ արդեն հին վերք է։ Կարծում եմ, այն չսպիացած է մնում զոհերի հարազատների համար և այն մարդկանց համար, ովքեր այդ օրը այս կամ այն կերպ մասնակից կամ ականատես են եղել դրան։ Ցավոք, դա ադպես է,-նշել է նա։

7or.am